ARM | RUS |

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Աժ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

21.10.24 | 19:57

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ «2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Ակնհայտորեն անտեսվել է (հատկապես Սահմանադրական դատարանի 26.09.2024թ. թիվ ՍԴՈ-1749 որոշմամբ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի ղեկավարմամբ ձևավորված հանձնաժողովի ստեղծման և գործունեության սահմանադրականության խնդիրը։ Հանձնաժողովը չունի սահմանադրական հենք, քանի որՍահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն, որը սահմանվել է որպես այս հանձնաժողովի ստեղծման իրավական հիմք՝ «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ»: Առերևույթ հակասահմանադրական մարմինը(հանձնաժողովը), նրա ղեկավարը, այս մարմնին աջակցող պաշտոնատար անձինք օժտվել են առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխությունների հանգեցնող իրավաբանական նշանակություն ունեցող միջազգային իրավական փաստաթղթերՀայաստանի անունից համաձայնեցնելու, կնքելու (ստորագրելու) կամ նման հետևանքների հանգեցնող գործողություններ ձեռնարկելու ապօրինի լիազորություններով: Տավուշի մարզի բնակավայրերում տեղի ունեցածը սողանցք է բացում նաև հետագա հակասահմանադրական գործընթացների համար: Կանոնակարգը ստորագրվել է, ինչպես նաև վերը նշված գործողությունները ձեռնարկվել են պատերազմի սպառնալիքի ներքո, ինչի մասին հայտարարել են Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղական ուժի անդամները՝ պնդելով, որ նման գործողություններ ձեռնարկելով՝ փորձում են մեղմել, բայց ոչ բացառել պատերազմի սպառնալիքը: Այս հանգամանքը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատուների՝ ուժի կիրառման չդադարող սպառնալիքները, գերեվարված (պատանդառված) մեր հայրենակիցների ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվելու և շարունակաբար խոշտանգումների ենթարկվելու փաստերն անտեսվել են Հայաստանի քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի կողմից, ինչը հակասում է Սահմանադրության 13-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 52-53-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին, որոնցով մասնավորապես սահմանված է, որ ուժի կիրառման կամ դրա պառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են: Կանոնակարգով որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը հանրությանը առերևույթ մոլորեցնելու փորձ է, քանի որ այն չի երաշխավորել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնամխելի լինելը: Բացի այդ, որպես Ալմա Աթայի հռչակագրի կիրառման փաստարկ ներկայացվում է ստորագրող կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն, ինչն ամրագրված է նաև միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում (ՄԱԿ-ի կանոնադրություն, Հեկսինկիի եզրափակիչ ակտ)։ Թեև Ադրբեջանը հայտարարում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին իր հավատարմությունը, սակայն շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը։ Կամայականորեն ընտրված քարտեզագրական փաստաթղթերի շրջանակը որոշակիացնելու հարցից խուսափելով, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու Սահմանադրական դատարանն անտեսել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1980-ականների վերջին, ինչի վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր տիրապետության տակ ունեցել է անհրաժեշտ իրավական հիմքերը, սակայն չի դրել պաշտոնական շրջանառության մեջ: Կանոնակարգը չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ: Բացի այդ, Կանոնակարգն Ադրբեջանում չի անցել ներպետական համաձայնեցման ընթացակարգ, ինչը չի բացառում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի համար անունդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։ Կանոնակարգը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության և ԱդրբեջանականՀանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին, որի տեքստը հրապարակված չէ, բովանդակությունը, կողմերի ստանձնած պարտավորությունները և իրավունքները հայտնի չեն։ Հայտնի չէ, թե երբ այդ համաձայնագիրը կհամաձայնեցվի, կհաստատվի ու կվավերացվի։ Ընդսիմն, Կանոնակարգի համաձայն, ինչ որ մի պահի սահմանազատումը կարող է իրականացվել ինչ որ սկզբունքով, որը ո՛չ Սահմանադրական դատարանին, ո՛չ Ազգային ժողովին հայտնի չէ։ Սահմանադրական դատարանի որոշմամբ արտացոլված դիրքորոշումները գրեթե բառացի կրկնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արտացոլված մտքերը, Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Սահմանադրության միջև արհեստական հակադրումներ ստեղծելու (ներկայացնելու) փորձերը, ինչն աներկբա վկայում է, որ ՍԴ որոշումը կայացվել է գործադիր իշխանության առերևույթ թելադրանքով, ինչն ինքնին աղերս չունի սահմանադրական արդարադատության հետ: Արդեն իսկ արձանագրված հատվածական սահմանազատման իրողությունը, Կանոնակարգում վեճերի լուծման մեխանիզմի բացակայությունը, տարաձայնության դեպքում՝ դեռևս չհրապարակված ռուսերեն տեքստի կիրառման հնարավորությունը ևս էական հավելյալ ռիսկեր են պարունակում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է․ 1. Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգով ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը չհակասելու մասին եզրակացությունը քաղաքական պատվեր կատարելու ողջամիտ կասկած է առաջացնում։ Անտեսվել են ուժի կիրառման փաստացի սպառնալիքի ներքո, ինչպես նաև առանց պատշաճ լիազորությունների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, դրանց վերաբերյալ բանակցություններ վարելու, իրավական նշանակության փաստաթղթեր համաձայնեցնելու, ստորագրելու (կնքելու) հանգամանքները: 2. Անտեսված է նաև այն, որ Կանոնակարգը չի պարունակում անվտանգային բազմաթիվ ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Կանոնակարգում սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունքի հնարավոր փոփոխության ենթակա լինելու դրույթի առկայությունը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունների և վեճերի խաղաղ պայմաններում լուծման մեխանիզմի, նույն սկզբունքը ամբողջ սահմանագծի սահմանազատման համար կիրառելու, ինչպես նաև միջպետական հարաբերություններում ուժի կիրառման սպառնալիքի (պատերազմի) բացառման՝ կողմերի պարտավորությունների բացակայությունը ավելի է ընդգծում անտանգային ռիսկերի անկառավարելի բարձր մակարդակը։ 3. Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը։ 4. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման։ 5. Հակառակ Կանոնակարգում առկա անորոշության, սահմանազատման ժամանակ (ընթացքում) միջազգային լավագույն փորձում կիրառվող «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքի» գործադրումը պահանջում է, որ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը։ Մինչև միջպետական սահմանի ամբողջական սահմանազատման ավարտը (անհրաժեշտության դեպքում՝ հանրաքվեի կազմակերպումն ու արդյունքների վավերացումը), արգելվում է իրականացնել սահմանագծում և զինված ուժերի որևէ վերատեղակայում։ Առ այդ, հաշվի առնելով վերոգրյալը, նկատի առնելով 21.10.2024թ. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հարցի քննարկման արդյունքները «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականցվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող։ Ուստի, խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն

21.10.2024 թվական


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55