2017 թվականի հոկտեմբերին Սոչիում տեղի կունենա Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնը: Հայաստանն այդ փառատոնին կմասնակցի հատուկ ընտրված պատվիրակներով: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երիտասարդությանհամաշխարհային օրվա և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդականակումբների դաշնության(FYCA) 17-ամյակի առթիվ հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
«1945 թվականին, 2-րդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, նոյեմբերի 10-ին, Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի արդյունքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երկրների երիտասարդների համախմբմամբ պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պաշտպանության: Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունն - WFDY ամենամեծ երիտասարդական կառույցներից է, որը իր 1947թ սկիզբ է դրել համաշխարհային երիտասարդական փառատոներին: 2017թ.-ի հոկտեմբերի 14-22-ին Սոչիում կազմակերպվող 19-րդ փառատոնը կհամախմբի աշխարհի 150 երկրների շուրջ 30 000 պատվիրակների»,- իր խոսքում նշեց Ատոմ Մխիթարյանը:
Նոյեմբերի 9-ին Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ 25-ամյակին նվիրված ֆորումի շրջանակում ստեղծվեց ԱՊՀ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, որի կարևոր ներդրումը պետք է լինի Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի պատշաճ կազմակերպումը: «Ասոցիացիայի hիմնադիրներից մեկը դարձավ Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որի ղեկավարն ընտրվեց ասոցիացիայի նախագահության անդամ: Արդեն մեկնարկել են համաշխարհային փառատոնի նախապատրաստական աշխատանքները. Հայաստանը Սոչիում հանդես կգա առանձին տաղավարով և ներկայացուցչական պատվիրակությամբ՝ դրանում ընդգրկելով նաև 1985թ Մոսկվայում կայացած 12-րդ փառատոնի վետերան-մասնակիցների»:
Զբաղվածության, տեղեկատվության պակասի կամ տեղեկատվությունից օգտվելու հմտությունների բացակայությունից զատ, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, հայ երիտասարդներն առնչվում են նաև ազատ տեղաշարժվելու, այլ երկրներ այցելելու խնդրին: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով` նմանատիպ նախաձեռնություններն ու ծրագրերը լայն հնարավորություն են տալիս լրացնելու այդ բացը: «Իսկ կազմակերպության 17-ամյակի առթիվ ստեղված նոր պաշտոնական կայքը (www.fyca.net) հնարավորություն է տալիս երիտասարդներին լինել տեղեկացված, ներգրավվել երիտասարդական աշխատանքում, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում ու արտերկրում իրականացվող միջազգային երիտասարդական ծրագրերին»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47