Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է Chrédo (Coordination Chrétiens d'Orient – Արեւելքի քրիստոնայաների համակարգում) կազմակերպության պատվիրակության հետ, որը գլխավորում է Պատրիկ Քարամը:
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Ֆրանսիայի ու Եվրոպայի պատգամավորներ: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie-ն:
«Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ նաեւ պատմական այն փաստի ճանաչում, որ Թուրքիայում տեղի են ունեցել հայերի զանգվածային սպանություններ: Սա միջազգային մասշտաբի եւ միջազգային հանրության հարց է, որն, ի դեպ, ճանաչել է Հոլոքոսթը, բայց մեծավ մասամբ դեռեւս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մենք կցանկանայինք, որ ՄԱԿ-ը Ցեղասպանությունը ճանաչեր: Մենք շարունակում ենք Եգիպտոսի խորհրդարանում ճանաչելու համար մեր պայքարը»,- հայտարարել է Բաքրին:
Նրա խոսքով՝ բանաձեւի նախագիծը կպատրաստվի եւ հնարավոր է՝ ներկայացվի 2017 թվականի ապրիլի 24-ին: Խորհրդարանի առնվազն կեսը համաձայն է երկրի օրենսդիր մարմնում բանաձեւի ներկայացմանն ու քվեարկելուն:
Բաքրին նաեւ նշել է, որ Թուրքիան եւ Եգիպտոսը այժմ լավ հարաբերություններ չունեն, եւ Անկարային անհանգստացնում է այն փաստը, որ Եգիպտոսի խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47