Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում: Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: «Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։ ՖՍԲՌ-ի ղեկավարը նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, տասնամյակ շարունակ հանդիսանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկը: «Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը միշտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը հանդիսանում է Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ, և նրա դիրքորոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեզ պարտադրվող սահմանափակումների հարցում բաց, հասկանալի և պրագմատիկ էր», - ընդգծել է ՖՍԲՌ-ի նախագահը: Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55