ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել էր աշխատավարձ ստանալու, գործուղումների մեկնելու, սակայն ոչինչ չանելու մեջ՝ հորդորելով վայր դնել պատգամավորական մանդատները։ «Եթե հրաժարվեն իրենց մանդատներից, Նիկոլ Փաշինյանը կտանի ընտրությունների, տեղի կունենան նոր ընտրություններ, այսինքն՝ ռեստարտ կլինի այս երկիրը և դուրս կգա այս խայտառակ մղձավանջից»,-ասել էր Մարուքյանը։ Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե իր պատասխանը պետք է ընկալել ոչ թե արձագանք Էդմոն Մարուքյանին, այլ՝ բացատրություն քաղաքացիներին, որոնց կարծիքը ամենակարևորն է։ «Մանդատները դնելու մասին բազմիցս եմ խոսել, կրկնեմ ևս մեկ անգամ․ մեզ համար մանդատներն ընդամենը գործիք են մեր պայքարի համար, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ խնդիր չունի դրանցից հրաժարվելու այն պահին, այն պայմաններում, երբ դա, որպես գործիք, կլինի արդյունավետ: Մնացած ժամանակահատվածը, ինչպես և ի սկզբանե հայտարարել էինք նոր ձևավորվող խորհրդարանի մասին, մեզ համար սա ընդամենը գործիք է իշխանափոխության հասնելու համար»,- ասաց Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է գործողումներին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, թե դրանց մասնակցում են պարզ պատճառով. համարում են, որ ՀՀ քաղաքացիների իրական տեսակետներն ու և դիրքորոշումներն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային հարթակներում.
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13