Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ վարչության երեկվա նիստից։ Նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն են քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։ Կայքը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, բայց դիրքորոշում թեկնածուների վերաբերյալ չի հայտնել։ Փաստ է մեկ բան՝ թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, վերջինս իր թիմակիցներին հստակ ասել է, որ գոհ էր նախկին նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, ում դեմ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել, և ՔՊ-ականներից պահանջել է՝ ինչպես պարտադրեցիք նրան հրաժարական տալ, համապատասխան թեկնածու գտեք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55