Առաջարկվում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաև նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին:
Այդ հավելանյութերը որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես բենզին: «Դա շատ վատ որակի բենզին է, ուղղակի այս ապրանքատեսակի համար ակցիզային հարկ սահմանված չէ: Առաջարկում ենք սահմանել այդ հարկատեսակը, որ պահպանվի ապրանքի նպատակային նշանակության առումով ակցիզային հարկի սահմանման կարգավորումը»,- ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումները` նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Որոշակի հիդրավլիկ, արգելակման և այլ հեղուկներ օգտագործվում են որպես քսայուղ: Քսայուղի համար սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափեր, սակայն վերոնշյալ ապրանքատեսակները չեն համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ: Դրանք ևս առաջարկվում է ներառել այդ ցանկում: Նյութերի ու հավելանյութերի համար առաջարկվում է սահմանել բենզինի համար նախատեսված դրույքաչափերը` 43.600 դրամ յուրաքանչյուր տոննայի համար, իսկ արգելակման, հիդրավլիկ ու այլ հեղուկների համար` քսայուղի համար նախատեսվածը` մեկ կիլոգրամի համար 550 դրամ: Առաջարկվում է պահպանել նաև բենզինի համար հաշվարկման գործող կանոնը: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող յոթերորդ ամսվա մեկից, քանի որ հարկման նոր օբյեկտներ են սահմանվում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին: Մտքերի փոխանակության ընթացքում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ նախագծի իրական նպատակը սպառողի իրավունքների պաշտպանությունն է: «Շատ տնտեսավարողներ բերում են ինչ-որ նյութեր, որոնք ակցիզային հարկ գրեթե չունեն կամ սիմվոլիկ ակցիզային հարկ է, ձևակերպում են հավելանյութ, այնուհետև որպես բենզին վաճառում վարորդներին: Այս փոփոխությամբ հավելանյութեր ներկրելու ակցիզային հարկը հավասարվում է վառելիքի ակցիզային հարկին: Այդ ռիսկը, որ կբերեն անորակ ու էժան ապրանք, կվաճառեն բենզինի անվան տակ, մեքենաները շարքից կհանեն, փորձում ենք վերացնել»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը:
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02