Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր «Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված: «Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա»,- գրել է Hraparak.am-ը։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55