«ԱԺ վերջին նստաշարջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովը սահմանադրական նման լիազորություններ չունի, բայց նրա որոշումները ներկայացվում են ԱԺ հաստատման, իսկ փաստաթղթով չենք ունենալու սահման, այլ՝ սահմանազատման գործընթաց։
«Չի բացառվում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում՝ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Սա բնականաբար առաջացնելու է շատ լուրջ խնդիր նաև հանրաքվեի հետ կապված, թե ինչու այն չի իրականացվում հանրաքվեով և այլն»,-ասաց Ռուստամյանը։
Բանախոսը շեշտեց, որ կանոնակարգի վավերացումն Ադրբեջանի հետ միասին սինքրոն պետք է արվեր, իսկ Բաքվում այդ ուղղությամբ որևէ գործընթաց չկա։
«Ներկայում, ըստ էության, հատված-հատված սահմանը ճշգրտվում է, մեկ էլ պարզվելու է, որ այդ ճշգրտվող հատվածներն, որ իրար կպցնենք, այդ ուրավգծվող սահմանը խախտելու է մեր տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռուստամյանը և հարց տվեց, թե որտեղ է երաշխիքը, որ այդ կտորների կպցնելուց հետո առաջացած սահմանը կուրվագծի այն տարածքային ամբողջականությունը, որի մասին իշխանությունները հայտարարում են, այդ պատճառով էլ ընդդիմությունը հայտարարում է, որ կանոնակարգը լուրջ ական է պետականության տակ։
Բանախոսը հիշեցրեց, որ ՔՊ-ն նստաշրջանում ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տալիս կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելով և ենթադրեց, որ իշխանությունները ցանկանում են ամեն գնով պահել իրենց աթոռները՝ նաև իրենց համար անընդունելի ընտրության արդյունքները չեղյալ համարելով։
«Ամեն իշխանույուն հեռացվելու է յուրովի և այս իշխանություններն էլ են հեռացվելու, հավերժ չեն»,-ասաց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանն ընդունեց, որ 2018 թվականին եղելէ ժողովրդի ընդվզում և այն ժամանակ ՀՅԴ-ն այդ շարժման կողքին էր։
«Բայց մենք բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով՝ առաջադրել ենք հստակ նպատակներ և պայմաններ, եթե դրանք ընդունելի են եղել՝ մենք համագործակցել ենք բոլորի հետ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաև 2018 թ. Նիկոլ Փաշինյանի հետ և մենք իրեն առաջարկել ենք 5 պայման, որ ստեղծված իրավիճակն օգտագործի և երկիրն արագ տեմպերով զարգանա, դեպի մեր ազգային, պետական նպատակներ, խնդիրների լուծում, բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց»,-հայտարարեց Ռուստամյանը և նշեց, որ համագործակցությունը տևել է մի քանի ամիս։
Ռուստամյանը հայտնեց, որ կա մի զանգված որը քաղաքական դաշտում բոլորից դժգոհ է, բոլորին սևացնում է, որպեսզի իրնքը գան քաղաքական դաշտ, ինչը խանգարում է ընդդիմության պայքարին։
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
12:03
11:45
11:32
11:13
10:52
10:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02