Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի մասնակից, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեցին «Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի կողմից Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերված հնագույն ժայռանկարների մասին:
Ասուլիսի բանախոս, քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը նկատում է՝ հայտնաբերված ժայռապատկերներն իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց երևույթն ինքնին գնահատելի է:
Խոսելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին երեք կազմակերպությունների ջանքերով իրականացված մեկշաբաթյա արշավախմբի գործունեության ու գրանցած արդյունքների մասին՝ Սմբատ Դավթյանը նկատում է. «Ի ուրախություն մեզ, հայտնաբերված ժայռապատկերի վրա երկու կենդանի են պատկերված, և մասնագետների կարծիքով՝ դրանք պալեոլիթի շրջանի վկայություններ են»:
Ըստ բանախոսների՝ քարանձավների տարածքը կարող է ծառայել՝ որպես զբոսաշրջային հիանալի գոտի: Նրանց հավաստմամբ՝ Հայաստանում կան աշխարհի քարանձավների բոլոր տեսակները, և նույնիսկ քարանձավի բացառիկ տեսակ համարվող քարե դռներով քարանձավներ, որոնք միայն մեր երկրում են` Արագածոտնի մարզում: Հայաստանի Հանրապետության տարածքում կան նաև կարստային քարանձավներ, որոնք գետնի տակ գտնվող դատարկ տարածություններ են, որ առաջացել են ոչ թե՝ լավայի սառեցման, այլ՝ ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ: Ընդհանուր հաշվարկով՝ Հայաստանում 10 000 քարանձավ կա, որոնցից շուրջ 100-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը. «Քարանձավները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն, հանձնվեն վարձակալության, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այդ արժեքները: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին և այլ կառույցների՝ այդ հարցը լուծելու համար, սակայն դեռ հստակ պատասխան չենք ստացել»,- իր խոսքում նկատում է Սամվել Շահինյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47