ՀՀ Պաշտպանության նախարարի ներկայացրած օրենսդրական փաթեթը, համաձայն որի՝ յուրաքանչյուրի աշխատավարձերից գոյացած 1000-ական դրամների հաշվին կհիմնվի մահացած ու վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամներին օգնող հիմնադրամ, բեռ է դառնալու։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Եթե դա դառնա օրենք, դա կլինի բեռ: Անունն ինչ ուզում ես դիր, դա կլինի բեռ: Ի վերջո, դա պարտադիր վճար է: Եթե օրենսդրական նման փաթեթ լինի, դա նշանակում է, այդ գումարը պետք է գնա պետական բյուջե, հետո նոր էնտեղից գնա հիմնադրամ»,-ասաց Այվազյանը:
Նշենք, որ խոսքը զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ապահովագրական գումարներ վճարելու համար հիմնադրամ ստեղծելու մասին է: Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց օրենքի նախագծի փաթեթ, որով պետք է զոհված զինծառայողների ընտանիքներն ու վիրավորված զինծառայողները ստանան ապահովագրավճարներ:
Քաղաքացիական հասարակությունն ու արհմիություններն արդեն իսկ բողոք են հայտնել այն առթիվ, որ քաղաքացիների կարծիքը ոչ ոք չի հարցրել, իսկ սա դառնում է նոր հարկատեսակ, այն դեպքում, որ աշխատող քաղաքացին արդեն իսկ 31 տոկոս հարկ է վճարում: Տեսակետ կա նաև, որ դա պետք է արվի բյուջեի միջոցներով:
«Պարտադիր սկզբունքով չի կարող լինել: Նմանատիպ նորմ, որ դու պարտադիր պետք է դա պահես, չկա: Կարող է մարդիկ իրենց ցանկությամբ անեն: Ցանկացած քաղաքացու, որն ազատ տնտեսվարման շրջանակում է, հարցեք, միթե կարող է իրենց մոտ նման բան լինել: Բացառված է»,- ասաց Այվազյանը:
Հարցին՝ թե ինչպես է գնահատում նախաձեռնությունը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, մենք ունենք պարտավորություն բանակի հանդեպ՝ խնդիրները լուծելու, բայց դա չի կարող լինել օրենք, որովհետև ես չեմ պատկերացնում: Օրենքի հետ կապված կարաս ավելացված արժեքի մի մասը ամբողջապես տաս էնտեղ: Խոսքն ինքնակամի մասին կարող է լինել: Կուզեք կտաք, ով որ չի ուզում, կարա չտա, չկա պարտադիր նորմ: Ով որ չի ուզում՝ նա կարող է չտալ: Օրինակ՝ ձեր աշխատավարձից ո՞նց են պահելու»:
Մյուս կողմից՝ հասարակության շրջանում այսօր հարց է հնչում, որ չնայած հիմնադրամի գաղափարին, բանակի հաշվին հարստացողները չեն պակասում: Սրան առնչվող մեր հարցին Վարդան Այվազյանը չպատասխանեց:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ միջոցները կձևավորվեն աշխատավարձերի հաշվին՝ յուրաքանչյուր ոք 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից կհատկացնի հիմնադրամին: Համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47