Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքային իշխանության շուրջ զարգացումներին՝ տեղեկացնելով, որ Գյումրու համայնքապետարանի Բալասանյան դաշինքի պաշտոնյաներն այսօր հրաժարականներ են տալիս, խմբակցության 14 անդամները՝ նույնպես:
«Ավագանին մնում է 33 մանդատով, որոնցից 14-ը թափուր է մնալու, որովհետեւ խմբակցության թեկնածուական ցուցակի 6 հոգուց 5-ը արդեն հրաժարվել են թեկնածուական կարգավիճակից, իսկ մեկն արտասահմանում է: Հարց է, թե նոր համայնքապետի ընտրության համար հնարավոր հրավիրվելիք ավագանու նիստին «Զարթոնք» (3 հոգի), «Ապրելու երկիր» (2 հոգի), ՀՀԿ (2 հոգի) խմբակցությունների ավագանու անդամները եւ ավագանու 1 անկախ անդամը կմասնակցե՞ն ու քվորում կապահովե՞ն նոր համայնքապետ ընտրելու համար, թե՞ չեն մասնակցի: ՔՊ-ն ունի 33-ից 11 տեղ ավագանու կազմում, ինքնուրույն ավագանու նիստ հրավիրել կարող է, բայց գումարել չի կարողանա, եթե նիստին չմասնակցի ավագանու առնվազն 17 հոգի: ա. Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն: բ. Եթե համայնքի ղեկավար ընտրելու համար, այնուամենայնիվ, նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու: գ. Եթե նիստ գումարվի, այսինքն՝ գոնե 17 հոգի մասնակցի նիստին, երկրորդ փուլով կարող է ընտրվել համայնքի ղեկավար: Այս սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե փոքրաթիվ անդամներով խմբակցությունները պաշտոնների համար կամ չհայտարարվող պատճառով միավորվեն ՔՊ հետ (տեղակալների կամ այլ պաշտոններ ստանան, եւ այլն): գ1. Քիչ հավանական է, բայց կարող է փոքրաթիվ անդամներով խմբակցությունների որոշ անդամները ելնեն խմբակցություններից, դառնան անկախ անդամ, ապա սկսեն համագործակցել ՔՊ հետ եւ նիստ գումարելուն օգնեն, պաշտոն ստանան կամ չստանան: Օրինակը՝ անցած տարի Երեւանի քաղաքապետ ընտրելու պատմությունն է»,-գրել է նա:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34