Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։
ՀԿԵ-ից հայտնում են, որ լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ցավակցում է մահացածի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը։ Բացի այդ, հոկտեմբերի 27-ին Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է ВАЗ 2107 մակնիշի մարդատար ավտոմեքենային, որն անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և դուրս եկել ընթացող գնացքի դիմաց: Բարեբախտաբար, լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակման կիրառման հետևանքով բախման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ընկերությունը հիշեցնում է, որ իր նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվում են ակցիաներ՝ քաղաքացիներին երկաթուղային ենթակառուցվածքի հետ փոխգործակցության կանոնների մասին իրազեկելու նպատակով։ Դպրոցականների համար կազմակերպվում են դասաընթացներ, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն կրթության նախարարության հետ համատեղ մշակել է համապատասխան դպրոցական դասընթաց, որը հատկապես կարևոր է երկաթուղու հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների համար։ Պարբերաբար կազմակերպվում է «Ուշադրություն, անցում» ակցիան, որի շրջանակներում վարորդներին ևս մեկ անգամ հիշեցվում է գծերի հատման կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55