«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։ Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։ Տնտեսության կառուցվածքը վատթարանում է: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական արտադրատեսակներն են։ Մյուս ենթաճյուղերում գրանցվում են բավական ցածր աճեր կամ անկումներ, ինչը բնականաբար բացասական երևույթ է և կարող է տնտեսությունում առաջացնել երկարաժամկետ խնդիրներ։ Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը կազմել է 9.5%, իսկ արդյունաբերության անկումը՝ 0.3%։ Գնաճը շարունակում է դանդաղել՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի էական նվազմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 1.75 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը, սակայն նույն ժամանակահատվածում գնաճը մնացել է բավական ցածր մակարդակում, իսկ նախորդ երկու ամիսների ընթացքում շարունակել է դանդաղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին պետական պարտատոմսերի տոկոսադրույքները փոքր-ինչ աճել են՝ որոշակիորեն շեղվելով սովորաբար նկատվող ԴՎՔ տոկոսադրույքի հետ նույն ուղղությամբ շարժի միտումից։ Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։ Ընդ որում, շուրջ 66.4 մլրդ դրամով (շուրջ 18.0%-ով) թերակատարվել են կապիտալ ծախսերը՝ արտացոլելով կապիտալ ծախսերի իրականացման գծով առկա չլուծված խնդիրները։ Վերլուծությունն ամբողջությամբ այստեղ։
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34