Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ Հայաստանի դեպքում շատ դժվար է գնահատել, թե որքանով են մանկապիղծներն օգտվում երեխաների` սոցիալական ցանցերում ազատ գրանցվելուց, քանի որ ծնողներից շատերը խնդրի մասին տեղյակ էլ չեն: «Նրանք չունեն համապատասխան գիտելիքներ, որպեսզի կարողանան գնահատել նույնիսկ պոտենցիալ ռիսկերը, օրինակ, իրենց երեխաների` սոցցանցերում տեղադրված բովանդակության ուրիշներին հասանելիությունը գնահատեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ կանխարգելման ամենակարևոր մեխանիզմները՝ ծնողներին և երեխաներին կրթելն է։ «Դրանով պետք է զբաղվեն ինչպես հասարակական կազմակերպություններն, այնպես էլ պետությունը, էլ չասեմ՝ դպրոցը: Ցավոք, մեր երկրում բոլորը շատ ուրախանում են, երբ երկու տարեկան երեխան կարողանում է պլանշետով յութուբ մտնել տատիկից արագ, ու երեխաներն անարգել օգտվում են ցանցի բոլոր հնարավորություններից»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա՝ համացանցում երեխաների անարգել գրանցվելուց օգտվողները չափից շատ են:
«Նույն խնդիրը լրիվ ուրիշ բնագավառներում էլ կա՝ ուրիշ դրսևորումներով։ Օրինակ՝ երբ ծնողները երեխաներին ուղարկում են ծխախոտ կամ խմիչք գնելու, խանութում էլ հանգիստ վաճառում են։ Կամ՝ ֆիլմերի տարիքային սահմանափակումները կինոթատրոններում հաշվի չեն առնում տոմս վաճառելիս»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Խնդրի լուծումը մեդիա փորձագետը տեսնում է հետևյալում՝ ոստիկանությունը կարող է հանրային իրազեկման ծրագրեր իրականացնել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47