ARM | RUS |

Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են. Ռուբեն Հարությունյան

01.11.24 | 17:53

Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են. Ռուբեն Հարությունյան Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Գիտությունն այսօր» շարքի 5-րդ գիտահանրամատչելի սեմինարը՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեմինարին մասնակցել են ավագ դպրոցների աշակերտներ և բուհերի ուսանողներ։ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշել է, որ «Գիտությունն այսօր» շարքի սեմինարների ժամանակ աշակերտների և ուսանողների հետ քննարկվում են բնական գիտությունների ոլորտի արդի թեմաները։ «Մինչ այս մենք խոսել ենք մեր ժողովրդի գենետիկայի մասին, նաև գենոմիկայի և բժշկության, բյուրեղագիտության, առողջ սննդի։ Այսօր դուք կհանդիպեք պրոֆեսիոնալների հետ։ Մեր հանդիպման թեման արդիական է։ 2022 թվականի հունվարի դրությամբ Առողջապահության նախարարության Թմրամոլության բուժման ազգային կենտրոնում և նարկոլոգիական ծառայություններում գրանցվել է թմրամիջոց օգտագործած 7570 անձ։ Իհարկե, թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցողների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Իսկ ամենավատն այն է, որ, ըստ մասնագետների, Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են», - ասել է Ռուբեն Հարությունյանը։ Նա անդրադարձել է ժառանգականության դերին ալկոհոլի և թմրանյութերի կախվածության մեջ։ «Գիտությանը հայտնի է, որ մենք բոլորս ունենք թմրամիջոցների և ալկոհոլի նկատմամբ հակվածության տարբեր մակարդակներ: Ի վերջո, նույնիսկ խթանիչների, օրինակ, սուրճի կամ թեյի նկատմամբ մեր գենետիկ հակվածությունը սահմանված է ավելի քան 60 տոկոս: Այսինքն, մեր վարքագիծը զգալիորեն կարող է պայմանավորված լինել բնածին կախվածություններով: Պետք է ունենալ բարձր գիտակցություն և կամքի ուժ դրանք հաղթահարելու համար: Այստեղ ամենակարևոր դերը պետք է ունենան կրթությունը, դաստիարակությունը և հասարակությունը», - ասել է պրոֆեսոր Հարությունյանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ գործոնները կախվածություն առաջացնող նյութերի նկատմամբ կազմում են 50-60%։ «Չկա ալկոհոլիզմի մեկ գեն, սակայն հայտնի են առնվազն մի քանի տասնյակ գեներ, որոնք որոշում են ալկոհոլային կախվածությունը։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ, երեխաների միայն 5%-ի մոտ կարող է առաջանալ կախվածություն ալկոհոլից։ Իսկ երբ ծնողներից մեկը հարբեցող է լինում, կախվածության ցուցանիշը հասնում է 18%-ի։ Ալկոհոլը ուժեղ մուտագեն չէ: Այնուամենայնիվ, այն ունի տերատոգեն ազդեցություն, առաջացնում է բնածին արատներ, հաճախ՝ օլիգոֆրենիա, այսինքն, մտավոր հետամնացություն», - ասել է Ռուբեն Հարությունյանը։ Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հոգեբանական հետևանքները ներկայացրել է «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ Նա նշել է, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունն առաջացնում են շատ ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ։ Ալկոհոլիզմից տարեկան մահանում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ թմրամոլությունից՝ 300 հազար։ «Այդ կախվածությունը խաթարում է մարդու կյանքը, հարաբերությունները ընտանիքի հետ, զրկում է մարդուն իր արժեհամակարգից։ Ի վերջո, մարդը զրկվում է առողջությունից, կյանքից, հայտնվում հիվանդանոցում կամ բանտում», - ասել է Մարիաննա Աբովյանը։ Նա անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման, անչափահասներին հանցավոր ճանապարհով այդ գործունեության մեջ ներգրավելու նոր մեթոդներին: Նշվել է, որ թմրամոլությունը ներկայացվել է որպես հիվանդություն, որը գրանցված է հիվանդությունների համաշխարհային ռեգիստրում՝ ICD 10, որպես խանգարում, որն ազդում է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և արժեքային ոլորտների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել բուժման և վերականգնման մեթոդներին: Նարկոլոգիական ամենապահանջված կլինիկաներից է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։ Բուժում անցնողներն իրենց ձեռք բերածն ամրապնդելու նպատակով շարունակում են վերականգնումը Rehab.am կենտրոնում։ Մասնագետը շեշտել է, որ հետաքրքիր, լիարժեք և բովանդակալից կյանքը կախվածության հիվանդության լավագույն կանխարգելումն ու բուժումն է։ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը խոսել է հոգեմետ նյութերի, միացությունների մասին, որոնք կարող են ճնշող ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնել հոգեկան շեղումներ, հիմնականում՝ ձայնային կամ լսողական հալյուցինացիաներ։ Միաժամանակ, այդ նյութերից մի քանիսն օգտագործվում են բժշկության մեջ, այդ թվում՝ հոգեկան խանգարումների բուժման համար: «Չմոռանանք, որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը խնդիր է համաշխարհային մասշտաբով, հատկապես փոքր ժողովուրդների համար, որոնք դրա հետևանքով կարող են դեգրադացվել կամ իսպառ վերանալ», - ասել է Գագիկ Մելիքյանը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կախվածությունների սեկցիայի ղեկավար, հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը նշել է, որ կախվածությունը բարդ երևույթ է, որը ներառում է հոգեբանական, սոցիալական և կենսաբանական փոփոխություններ։ Դա նաև հանգեցնում է վարքագծի փոփոխության։ Կախվածության պատճառներից մեկը ներքին կարիքները բավարարելու ցանկությունն է, օրինակ, հաղթահարել սթրեսը կամ ցավը։ Այնուամենայնիվ, ալկոհոլը կամ թմրանյութերը ամենից հաճախ օգտագործվում են հաճույքի համար, և ժամանակի ընթացքում դա կարող է վերածվել սովորության։ «Մեր վարքագիծը, մեր վատ սովորությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր գենոմին, այլև ազդում են մեր ապագա սերունդների գեների արտահայտման վրա։ Այնուամենայնիվ, չնայած մեր գենետիկ հակվածությանը, մենք կարող ենք առողջ լինել, եթե վարենք առողջ ապրելակերպ։ Հենց միջավայրն է որոշում գենետիկական գործոնների մեծ մասի դրսևորումը։ Եվ, հակառակը, ունենալով առողջ գեներ, բայց սխալ ապրելակերպ, կարող ենք վնասել ինքներս մեզ և մեր ապագա սերունդներին», - եզրափակել է Ռուբեն Հարությունյանը։ «Գիտությունն այսօր» շարքը նախաձեռնել և իրականացնում են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին  Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Էդմոն...

14:04

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․...

13:48

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների...

13:09

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի...

12:36

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ...

12:09

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․ Աբրահամյան

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․...

11:42

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

11:17

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով...

10:33

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է...

10:03

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել...

17:50

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ...

17:23

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

17:03

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․...

16:36

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են...

16:03

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է...

15:26

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան....

15:05

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. փաստաբան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված...

14:15

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը...

13:43

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին. «GALLUP»

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին....

13:18

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․...

12:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55