Ճապոնիայի արեւմուտքում շաբաթ օրը մոտ 200 000 մարդ կտարհանվի սողանքների եւ հեղեղումների վտանգի պատճառով, որոնք կարող են առաջանալ մերձարեւադարձային մնացորդային փոթորկից հետո։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ «տաք, խոնավ օդը... առաջ է բերել հորդ անձրեւներ Ճապոնիայի արեւմուտքում, մասամբ «Քոնգ-Ռեյի» պատճառով, որը թայֆունից իջեցվել է ցածր ճնշման արտամերձարեւադարձային համակարգի աստիճանի։ Մացույամի քաղաքը «նախազգուշացրել է բարձր մակարդակի վտանգի մասին՝ կոչ անելով 10 շրջանների 189 552 բնակիչներին տարհանվել եւ ապահովել անվտանգություն», AFP գործակալությանը տեղեկացրել է քաղաքի ներկայացուցիչը։ Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ սողանքները եւ հեղեղումները կարող են վնասել Ճապոնիայի արեւմտյան մասը շաբաթ օրը եւ կիրակի՝ արեւելյան հատվածում։ Անձրեւի պատճառով առավոտյան կարճ ժամանակով դադարեցվել է Տոկիոյի եւ Ֆուկուոկա հարավային շրջանի միջեւ գնացքների հաղորդակցությունը, ինչից հետո կապը վերականգնվել է ըստ ժամանակացույցի։ Քոնգ-Ռեյը Թայվան է հասել հինգշաբթի՝ դառնալով ամենաուժեղ փոթորիկներից մեկը կղզում վերջին տասնամյակներում։ Ազգային հրշեջ ծառայության տվյալներով՝ տարերքի հետեւանքով մահացել է երեք մարդ, վիրավորվել 690-ը։ Փոթորկի պատճառով անջատվել է էլեկտրականությունը 957 061 տնային տնտեսություններում։
14:54
14:36
14:21
14:04
13:49
13:36
13:28
13:14
12:57
12:42
12:27
12:13
11:53
11:36
11:23
11:08
10:54
10:46
10:43
10:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13