ARM | RUS |

Մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև. Վեհափառ Հայրապետ

03.11.24 | 18:25

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել այդ առիթով:

«Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության հոգենորոգ արարողություններից մեկ ամիս անց Մեզ շնորհեց խնդության նոր բարեպատեհ առիթ։ Ցնծում է այսօր մեր Սուրբ Եկեղեցին, քանզի եպիսկոպոսաց դասը համալրում ունեցավ նորաօծ Սրբազաններով, ովքեր տարիների ծառայության գովելի վաստակ ունեն ազգային-եկեղեցական մեր անդաստանում։ Այսօր համախմբված այս սուրբ կամարների ներքո՝ միասին խնդրենք Տիրոջ առատ շնորհները և երկնային զորակցությունը ձեռնադրյալներին իրենց առաքելության մեջ։ Քրիստոսի Եկեղեցին նորընծա եպիսկոպոսներով միշտ զորանում է, քանզի նրանց նվիրյալ ծառայությունը շինություն ու պայծառություն է հավելում եկեղեցական կյանքին, օրհնություն և մխիթարություն պարգևում հավատացյալներին՝ առաջնորդելով երկնային վարձատրության արժանի բարի գործերի։ Ուստի, այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորոգ ձեռնադրյալների, այլև հավատացելոց համար, ինչպես եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին է հաստատում, Եկեղեցին Աստծո քաղաքն է, որին խնամք տանելու է կոչված եպիսկոպոսը։ Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը։ Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք է ենթադրում, այլ խոնարհ և ժուժկալ սպասավորություն, հաճախ նաև անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ։ «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու»՝ Իր օրինակով այս ուսուցանեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս՝ ուղենշելով նաև Սուրբ Եկեղեցու սպասավորների առաքելությունը: Հանձնառության այսպիսի ոգին է խրախույսն ու շարժիչ ուժը տերունավանդ հոգևոր ծառայություն ստանձնած բոլոր հոգևորականների համար: Եպիսկոպոսը հայր է, ով կոչված է սիրով և ջանադրությամբ հոգատարելու իր հոգևոր զավակներին, Ավետարանի անհոգնաբեկ քարոզչությամբ արթուն ու զորեղ պահելու նրանց հավատքն ու աստվածսիրությունը, խարսխելու նրանց կյանքը հոգևոր արժեքների վրա, նաև ի հարկին հանդիմանելու, նախազգուշացնելու վտանգների մասին ու զերծ պահելու մեղսալի և կործանարար ընթացքներից։ Եպիսկոպոսը տեսուչ է՝ կոչված նախանձախնդրորեն հետևելու ուղղափառ հավատի անաղարտ պահպանությանը, մեր Սուրբ Եկեղեցու կարգաց և կանոնաց հարգմանը, իր շնորհներն ու կարողությունները ծառայեցնելու տերունապատվեր հոգեփրկչական առաքելությանը, հսկելու և կարգավորելու իր իշխանության ներքո գործող եկեղեցականների ծառայությունը, օծելու եկեղեցիներ, ձեռնադրելու հոգևոր նոր սպասավորներ։ Եպիսկոպոսը առաջնորդ է, ում անդրանիկ պարտականությունն է Կենաց Խոսքի ուսուցմամբ Քրիստոսապատվեր շավիղներով առաջնորդել հավատացյալներին, նաև փորձություններով լեցուն այս աշխարհում խիզախաբար պայքարել իր հավատավոր հոտի իրավունքների համար։ Եպիսկոպոսը կոչված է մեր Տիրոջ պես լինել քաջ հովիվ, ով, առաքյալի խոսքով, «Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2.14): Եպիսկոպոսը սպասավոր է, սիրելիներ, կոչված միշտ ականջալուր և խնամարկու լինելու հավատացելոց հոգևոր կարիքներին ու պետքերին, քանզի, Տիրոջ խոսքի համաձայն, «Երանելի է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20.35)։ Հիրավի, մեր պատմությունը հարուստ է բազում վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները Հայոց Հայրապետների գլխավորությամբ անձնդիր գործել մեր ազգի հոգևոր խնամքի և փրկության, հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման, մեր հայրենիքի, համայն մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության համար: Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև Հայոց Եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային միաբանությունը հաստատուն պահելու և անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև: Տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ մեր հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը։ Նման տագնապալի պայմաններում հարկ է Տիրոջ օգնականությամբ բազմապատկել հոգևորականներիս և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենյաց և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման, այլև լուսավոր մեր նախնյաց կողմից ավանդված արժեհամակարգին և պատմական նվիրական հիշատակներին հավատարիմ՝ մեր ինքնության անխաթար պահպանման։ Նորօծյալ եպիսկոպոսները, այսօր նորոգելով հոգևոր ծառայության իրենց ուխտը, պատասխանատվության են կոչվում այսպիսի դժվարին ժամանակներում՝ արիաբար դիմակայելու առկա փորձություններին և մեր Սուրբ Եկեղեցու դեմ արտահայտվող մերժելի երևույթներին ու դրսևորումներին։ Այժմ, սիրելիներ, ձեզ ենք ներկայացնում մեր նորօծյալ եպիսկոպոսներին: Տ. Առեն եպիսկոպոս Շահենյան, ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Հոգևոր կրթություն ստացել է Իրաքի Բաբելոնի համալսարանում, Հռոմի Պապական արևելյան ինստիտուտում, հովվական ծառայություն իրականացրել Իտալիայում, Հոլանդիայում, Գեղարքունյաց, Արագածոտնի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմերում։ Ներկայիս պաշտոնավարում է որպես Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ։ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը ծնվել է Սևան քաղաքում։ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառությունից հետո, ձեռնադրվելով կուսակրոն եկեղեցական, սպասավորության է անցել Գեղարքունյաց թեմում, ապա ծառայության նշանակվել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում։ Այնուհետ հոգևոր ուսումնառությունը կատարելագործել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում և հովվական ծառայության անցել Ֆրանսիայի Հայոց թեմում, ապա Թեմական-պատգամավորական ժողովի կողմից ընտրվել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ և իր ծառայությունն է բերում այդ հանգամանքում։ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյան, ծնունդով Օշական գյուղից է։ Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, պատասխանատու ծառայություններ բերել Մայր Աթոռում, եղել Խոր Վիրապի վանահայր, նաև հոգևոր հովիվ Աբխազիայում, Իրաքում, այնուհետ ստանձնել Արթիկի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը։ Այժմ Արթիկի թեմի առաջնորդն է։ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյան, Գյումրի քաղաքից է, քահանայի զավակ։ Սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայության կոչվել Մայր Աթոռում, եղել է Տավուշի թեմի Նոյեմբերյանի համայնքի հոգևոր հովիվ, այնուհետ Գոշավանքի և Սուրբ Գայանե վանքերի վանահայր։ Ներկայումս պաշտոնավարում է որպես Սյունյաց թեմի առաջնորդ: Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյան, ծնվել է Էջմիածին քաղաքում։ Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտ է, պաշտոնավարել է Մայր Աթոռում, Սևանի Վազգենյան դպրանոցում, եղել է Մայր Աթոռի փոխդիվանապետ, այնուհետև մեկնել է ծառայության Ֆրանսիայի Հայոց թեմ։ Այժմ Գեղարքունյաց թեմի առաջնորդն է։ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան, Կոտայքի մարզի Արգել գյուղից է։ Սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետ Գևորգյան հոգևոր ճեմարանում, ծառայություն է բերել Մայր Աթոռում, հովվական սպասավորության կոչվել Հունաստանի Հայոց թեմ, ապա նշանակվել նույն թեմի առաջնորդական տեղապահ։ Ներկայումս Հունաստանի Հայոց թեմի առաջնորդն է: Սիրելի Սրբազան Հայրեր, Հայրապետական Մեր պատգամն է ձեզ՝ որպես Աստծո հավատարիմ մշակներ քաջ ու հետևողական լինել մեր հավատի պաշտպանության մեջ, մշտարթուն հովվել ու խնամել Տիրոջ հոտը: «Հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվեցի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա, որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.6-7): Առաքյալի այս խոսքերով հայրական Մեր հորդորն է յուրաքանչյուրիդ՝ բոլորանվեր ծառայել մեր ժողովրդին, առաջնորդելով ապրելու աստվածադիր պատվիրաններով և հավատարիմ մեր երանյալ հայրերի ավանդներին, որպեսզի հոգևոր արժեքների պայծառությամբ ամուր և աներեր մնա մեր ժողովրդի հավատը, որով պիտի և իրականություն դարձնենք մեր ազգի իղձերն ու երազները։ Ձեր գործերում և վճիռներում միշտ առաջնորդվեք Քրիստոսի օրինակով և ձեր ընթացքով բարի օրինակ ծառայեք հավատացելոց համար՝ հիշելով, որ Աստված է գործում ձեր մեջ և ձեր միջոցով։ Ուստի, աննկուն և հաստատակամ մնացեք՝ մեր զավակաց կյանքում հավատքի, հույսի և սիրո առատացման պարտականության մեջ։ Առ Տերն ապավինությամբ արդյունավորեք առաջնորդական ձեր գործունեությունը՝ ի բարգավաճում տիրախնամ թեմերի, ի պայծառացում և ի զորացում հայրենիքի և ազգային-եկեղեցական կյանքի: Հայրապետական սիրով և օրհնությամբ Մեր գնահատանքն ենք բերում բոլոր հավատավոր հայորդիներին, որոնք աջակից են մեր թեմակալ առաջնորդներին ու հոգևոր դասին և սատար են թեմական կյանքի շինությանն ու առաջընթացին: Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ խաղաղություն շնորհի ողջ աշխարհին ու մեր հայրենիքին և Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգության ու բարօրության մեջ պահի համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Թող շնորհը, սերը և ողորմությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01