Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ: Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց նոյմեբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը: Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, 25 տարի առաջ բարեգութ Աստված Հայոց ազգին ցույց տվեց Իր սերը և Իր հոգատարութույնը՝ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն տալով բարի հոգատար, իմաստուն և քաջ հովիվ, ով կարողացավ մեր ազգի համար դժվարին, տագնապալի ու փոթորկալից ժամակներում անսասան պահել հայի ինքնության և փրկության տապան Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ դառնալով արժանի հաջորդը Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղեմեոս առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Հայրապետի»։ Առեն Եպիսկոպոսը, դիմելով ներկաներին, հրավիրեց ամենքին իրենց սրտագին աղոթքներն ու բարեմաղթանքները միախառնել համայն հայության աղոթքներին՝ հայցելով, որ Տերը քաջառողջ, երկար տարիներ և արդյունաշատ գահակալություն պարգևի Վեհափառ Հորն ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր նվիրապետական աթոռներով։ Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի:
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55