Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։ Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գրիգոր Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև իր եպիսկոպոսական ձեռնադրությանը մասնակցելու համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության, որում իր ներդրումն ունի նաև ֆրանսահայ համայնքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին պատվիրակության մասնակցությունը։ Իր խոսքում Հայոց Հայրապետը նշեց նաև, որ առանձնակի գոհունակություն է տեսնել Ալֆորվիլի քաղաքային իշխանության և հայ համայքնի սերտ գործակցությունը, ինչպես և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը՝ տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով: Նորին Սրբությունը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, Արդբեջանում պահվող գերիների ազատ արձակման, արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար: Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03