ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ Հայաստանի բնակչության 76.2% կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը անվտանգության և սահմանային հարցերն են: Իսկ հարցվածների 64.6%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավանականությանը: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում գրեթե բոլորը ձգտում են երկարատև խաղաղության, և դա բնական է: Սակայն, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ վերջին վեց տարիներին, որևէ հիմք չի տալիս մեր քաղաքացիներին՝ հավատալ Նիկոլի կառավարության կողմից քարոզվող կեղծ խաղաղության և անվտանգության գաղափարին: Առավել ևս աշխարհում և մեր անմիջական սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում ո՛չ կայուն խաղաղության, ոչ էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, առկա խնդիրների կողքին, անվտանգության, սահմանային իրավիճակի և խաղաղության հաստատման հարցերը երբեք նկատելի անհանգստություն չեն պատճառել մեր ժողովրդին: Այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ առկա հակամարտության լուծումը պետք է լիներ խաղաղ բանակցային ճանապարհով՝ բացառապես հայ ժողովրդի շահերը հաշվի առնելու և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Այժմ Արցախը հանձնելու, տարածքները օկուպացնելու, անգամ ազգային օրակարգերից հրաժարվելու գնով խաղաղություն մուրալու պարագայում՝ խաղաղության և անվտանգության հարցը դարձել է մեր հասարակության գլխավոր խնդիրը: Դատելով կապիտուլյանտների կողմից վարվող «քաղաքականությունից», այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը: Դա նկատելի է ինչպես Ադրբեջանի սպառազինության ծավալներից, այնպես էլ Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցող և սպասվող կոնֆլիկտային իրադարձություններից: Հայաստանին անհրաժեշտ են իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ»:
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55