Ագարակից Քաջարան «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի տեղամասում (4-րդ հերթ) սկսվել է 360 մետրանոց թունելի եւ ճանապարհային ենթակառուցվածքի բետոնե կառուցվածքի մշակումը։ Ճանապարհի այս հատվածի կառուցման համար ֆոնդը հատկացրել է 150 մլն դոլար։ Նախագծի իրականացումը կատարվում է ժամանակացույցի համապատասխան։ Այս մասին տեղեկացվել է ՀՀ-ում Կայունացման եւ զարգացման եվրասիական ֆոնդի (ԿԶԵՖ) աշխատակիցների առաքելության ընթացքում։ Նախագծի շրջանակոմ ԿԶԵՖ-ը նախատեսել է 32 կիլոմետր ճանապարհի, երկու թունելների (360 եւ 520 մետր) եւ 17 կամուրջների կառուցումը, որոնցից մեկի երկարությունը գերազանցում է 720 մետրը։ ԿԶԵՖ-ի մասնակցության ընդհանուր ծավալը ավտոճանապարհային նախագծում կազմում է 350 մլն դոլար։ Մայրուղին անցնում է երկրի 6 մարզերով, այդ թվում Երեւանով։ Այն ամեն տարի օգտագործում է ավելի քան 1,5 մլն մարդ։ Նախագծի իրականացումը թույլ կտա բարելավել սպառման շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար եւ էապես կավելացնի երկրի տարանցման պոտենցիալը։ ԿԶԵՖ-ը տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է 9 մլրդ դոլար ծավալով, որը հիմնվել է 2009թ. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից։ ԿԶԵՖ նպատակներն են աջակցությունը ֆոնդի մասնակից պետությունների տնտեսական եւ ֆինանսական կայունությանը, ինչպես նաեւ դրանց կայուն զարգացման աջակցությունը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02