Հայաստանի օրհներգի փոփոխության հարցը նոր չէ, որ քննարկվում է. ես դեռեւս 2 տարի առաջ ասել եմ, որ ես որպես հայ, չեմ ուզում այդ օրհներգը լսել, որովհետեւ այն մարդուն տանում է դեպի խեղճություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի եւ եւս երկու ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը, որով առաջարկվում է օրգներգի վերջին քառատողը դարձնել երկրորդ: «Մի անգամ մի երաժշտագետ էր ելույթ ունենում, որի ելույթն ինձ շատ դուր եկավ, երբ բացատրում էր, որ օրհներգի մեջ ինչքան կարեւոր է, որ գնալով շեշտադրումը բարձրանա, հզորանա, որ մարդուն իմպուլս տա: Իսկ մեր օրհներգը գնալով իջնում է: Ես երաժշտագետ չեմ, բայց լսելով այդ քննարկումները, որոնք երաժշտության մեծ գիտակներ են, ես հասկացա, թե ինչու է մեր օրհներգը այդքան խղճուկ: Ես որպես քաղաքացի, ասում էի, որ մեր օրհներգը պետք է նմանվի անշլագի, որ մարդուն ոգեւորի»,-ասել է Հակոբ Ասլանյանը: Նա բարելավում է համարել օրհներգի քառատողերի տեղափոխությունը, սակայն ինքն անձամբ դեմ է այս օրհներգին առհասարակ: «Եթե անձամբ խոսքն իմ մասին է, ես կողմ եմ օրհներգի ամբողջությամբ փոփոխմանը, պետք է փոխվի եւ երաժշտությունը, եւ խոսքերը: Մենք պետք է ունենանք անշլագային, մրսելյեզի նման մի բան»,- ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը: Նշենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է «Բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի» բառերով ավարտվող քառատողը դարձներ երկրորդ, իսկ օրհներգն ավարտվի հետեւյալ տողերով. «Թող միշտ պանծա Հայաստան»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01