«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց։ Բանն այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել՝ լրագրողի հետ խոսելու ժամանակ։ Նրա հայհոյանքները լսելի են եղել ողջ միջանցքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, նման բան տեղի չէր ունեցել, թիկնազորը հարթել էր միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. «31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջեւ Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն: Որպես նախկին լրագրող՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս միջադեպին՝ հաշվի առնելով քաղաքական գործչի եւ պետական պաշտոնյայի վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ»: Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, դատապարտելով նախկիններին եւ նրանց մեղադրելով խուլիգանական, գողական պահվածք դրսեւորելու մեջ, հիմա, երբ վարչապետ է, չի փորձում զսպել իր կուսակցին: Ահա թե ինչպես է ձեւավորվում ժողվրդավարության բաստիոնը Հայաստանում. խրախուսվում է բռնությունը՝ ամենաբարձր մակարդակով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
16:47
16:35
16:16
15:58
15:45
15:32
15:15
14:58
14:45
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27
09:14
09:02
09:56