«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Աշխարհաքաղաքական հարաբերություններում, հակամարտություններում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս ընտրությունների արդյունքում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ թեմաների շուրջ է քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծությունը «Փաստի» համար. «Թերևս, մենք ականատես եղանք պատմության մեջ ԱՄՆ նախագահի աթոռի համար ամենադրամատիկ պայքարին։ Թրամփի և Բայդենի նախորդ մենամարտը 2020 թվականին և նրա դիմակայությունը Հիլարի Քլինթոնի հետ 2016 թվականին համեմատության մեջ չեն մտնում: Դեռևս իր նախընտրական քարոզաշավի մեկնարկում Թրամփը հնչեցրեց հավակնոտ նախաձեռնություն՝ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում (իբր այդ ծրագիրը նախատեսում է շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների դադարեցում, ապառազմականացված գոտու ստեղծում և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ): Հենց այդ պատճառով Կիևում մեծ հույսեր էին կապում Կամալա Հարիսի հաղթանակի հետ, որը խոստանում էր փողով և զենքով աջակցել Զելենսկու ռեժիմին: Թրամփի հաղթական վերադարձը օվալաձև կաբինետ և հանրապետականների կողմից խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը նշանակում է, որ արտաքին քաղաքականության վեկտորը ուրվագծվելու է Հանրապետական կուսակցության կողմից: Հանրապետականները սկզբունքորեն հասկանում են, որ Ուկրաինան դատապարտված է տանուլ տալ պատերազմը: ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսը հանրային տիրույթում բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է իր ուժերն ու ռեսուրսները փոշիացնի Ուկրաինայի վրա: Նրա կարծիքով, որը կիսում է Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, ԱՄՆ-ը պետք է պատրաստվի Չինաստանի հետ մենամարտին: Այդ իսկ պատճառով Սպիտակ տան նոր վարչակազմը կձգտի պայմանավորվել Կրեմլի հետ, որպեսզի բացառվի Մոսկվայի ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտությանը: Սպասվում է, որ Թրամփը վերջ կդնի Կիևի ռեժիմի ապաշնորհ ծախսերին ՝ Ռուսաստանի դեմ անիմաստ պատերազմի համար: Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության ամբողջական դադարեցման դեպքում Զելենսկու ռեժիմը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում: ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկ անգամ չէ, որ բախտի քմահաճույքին է թողել իր խամաճիկներին, երբ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը ձախողվել են։ Ահա այսպես պատմության աղբանոց նետվեց «Միխեիլ Սաակաշվիլի» կոչվող նախագիծը: Վրաստանի նախագահը, որը հավատացել էր «լուսավոր եվրոպական ապագայի» մասին արևմտյան բարեկամների խոստումներին, պատերազմ է սանձազերծել Հարավային Օսիայի դեմ ՝ նպատակ ունենալով վերացնել տարածքային հարցը ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցության համար: Ռուսական բանակի վճռական գործողությունները թույլ չտվեցին հաջողությամբ պսակվել այս արյունալի արկածախնդրությանը։ Վրաց ժողովուրդն իր դժվարին փորձով համոզվել է, թե որքան թանկ կարող են նստել երկրի ղեկավարության արտաքին քաղաքական ինտրիգները: Հաշվի առնելով նախկին սխալները՝ Վրաստանի կառավարությունը մշակել է ինքնիշխան արտաքին քաղաքական կուրս, որը համապատասխանում է պետության և նրա ժողովրդի ազգային շահերին: Ինչ վերաբերում է Վլադիմիր Զելենսկուն, ապա ճակատագիրը մնում է աննախանձելի: Մոտ ժամանակներս նրա ռեժիմը կարող է զրկվել ԱՄՆ-ի ֆինանսական, ռազմական և քաղաքական հովանավորությունից: ԵՄ երկրները, որոնք վաղուց կորցրել են աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը, չունեն ռազմաարդյունաբերական համալիրի հզորություններ, որոնք կարող են փոխարինել ԱՄՆ-ից ռազմական օգնությանը: Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը` այդ երկրների ժողովուրդների բարեկեցության համար: Այս պահին մեր երկիրը կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։ Հայաստանի կառավարիչների կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ նմանատիպ նախաձեռնությունները հղի են ուկրաինական սցենարի հետևանքներով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
16:47
16:35
16:16
15:58
15:45
15:32
15:15
14:58
14:45
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27
09:14
09:02
09:56