ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ:
15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Միջադեպի արդյունքում 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ: Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»։
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55