Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Սահմանափակումների այս 15-րդ փաթեթը, մասնավորապես, պետք է ուժեղացնի ագրեսոր երկրի արդյունաբերությունը ներմուծումից մեկուսացնելու միջոցառումները և ուղղված լինի պատժամիջոցների շրջանցումը կանխելուն, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ հայտնում է РБК-Украина-ն։ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելի հավաստիացմամբ, Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթն արդեն պատրաստվում է։ Նա ընդգծել է ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի համար արևմտյան բաղադրիչների ներմուծման կարևորությունը՝ զենք ստեղծելու և նրա «պատերազմական մեքենան» սնուցելու համար։ Եվ այս համատեքստում, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությանը հաջողվում է շրջանցել իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ «Մենք պետք է ուժեղացնենք պատժամիջոցների շրջանցումը կանխելու միջոցառումները: Որովհետև Ռուսաստանը չի կարող որևէ բան արտադրել առանց արտասահմանյան պահեստամասերի, չիպերի, բաղադրիչների։ Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ռուսաստանի արդյունաբերական հնարավորությունները մեկուսացնելու համար։ Որպեսզի նրանք անհրաժեշտ բաղադրիչներն արտասահմանից ներմուծելու հնարավորություն չունենան»,- ասել է Բորելը։ Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան շնորհակալություն է հայտնել Բորելին «Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 14 փաթեթ ներմուծելու անձնական ջանքերի համար»։ Ուկրաինացի նախարարը նշել է, որ գործընկերները պետք է «միասնաբար աշխատեն պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթի վրա և ուժեղացնեն պատժամիջոցներն այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44