Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չկա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Վստահաբար, այն պահին, երբ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, թե արդյո՞ք մասնակցում ենք, ի վերջո, վերջնական որոշում կա՞ մասնակցելու կամ չմասնակցելու և ի՞նչ մակարդակով կմասնակցենք»,- նշեց նա։
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և ԱԳՆ-ն նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձիք վերադառնան Հայաստան։ Հարցին՝ այս պահին COP29-ի համատեքստում գերիների վերադարձի, խաղաղության հետ կապված քննարկումներ կա՞ն Բաքվի հետ՝ Կոստանյանը պատասխանեց, թե պետք է դատել ընդհանուր բանակցային դինամիկայից։ «Բնականաբար, կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թվում՝ նաև 11-րդ ադրբեջանական խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք»,- ասաց նա։ Խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց, նրա խոսքով, հայկական կողմը տեսնում է հնարավորություն՝ տեսակետները մոտարկելու։ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ու կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստելը»,- ասաց Վահան Կոստանյանը։
Aysor.am
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03