ARM | RUS |

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակություն կատարելու համար

11.11.24 | 18:35

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները: ՔԿ-ից մանրամասնում են, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով հիմնավորվել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրեն Փ.Յ.-ն 2008թ. մարտից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում, իրեն վստահված «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակելու նախնական դիտավորությամբ, մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, այնուհետև նույն մասնաճյուղի պետի պաշտոնները զբաղեցրած իր որդու համար շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելու նպատակով, 2013 թվականի հունիսին Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5քմ մակերեսով նկուղային հարկը՝ ստանալով տնօրենների խորհրդի համաձայնությունը: ՔԿ փոխանցմամբ, վերոգրյալի պայմաններում կեղծ փաստաթղթերի և հիմնավորումների հիման վրա տարածքը ներկայացվել է օտարման՝ հրապարակային սակարկություններով, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ-գնահատողի կողմից կազմվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ գնահատման հաշվետվություն, համաձայն որի՝ տարածքի շուկայական արժեքը 2013թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 106.850.050 ՀՀ դրամ այն դեպքում, երբ դրա իրական շուկայական արժեքը կազմել է շուրջ երկու անգամ ավել՝ 194.880.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106.850.050 ՀՀ դրամը: Փ.Յ.-ի որդին, օգտվելով դասական աճուրդի անցկացման կարգով սահմանված այն կանոնից, որ աճուրդով չվաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը նվազում է, կայացած առաջին և երկրորդ աճուրդներին միտումնավոր մասնակցության հայտ չի ներկայացրել և միայն երրորդ աճուրդի ժամանակ 75.393.360 ՀՀ դրամով գնել է նշված անշարժ գույքը։ Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ մետրոպոլիտենի տնօրեն Փ․Յ-ն, նախնական համաձայնության գալով որդու հետ, որոշել են հափշտակել ՓԲԸ-ի՝ նշված 60քմ. բարվոք վիճակում գտնվող տարածքի օգտագործման դիմաց վարձավճարների տեսքով ստացված դրամական միջոցները: Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով 2014 թվականի հուլիսին մետրոպոլիտենի տնօրենի և նրա որդու միջև կնքվել է արդեն վերջինիս պատկանող նկուղային հարկի տարածքից 60քմ. մակերեսով տարածքը ՓԲԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության տալու վերաբերյալ պայմանագիր՝ առանց հիմնավորման որպես մեկ ամսվա վարձավճարի արժեք սահմանելով 120.000 ՀՀ դրամը։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականի մարտ ամիսը ՓԲԸ-ի միջոցներից անհիմն տնօրենի որդուն է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 7.104.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Փ.Յ.-ն իր հետ փոխկապակցված անձի՝ որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլավոր ինժեներ Ա.Ս.-ի օժանդակությամբ, մետրոպոլիտենի կարիքների համար լուսացույցների շիկացման թելիկով գլխիկների լուսադիոդային հավաքածուներով փոխարինման աշխատանքների կատարման նպատակով հայտարարել է ըստ էության ձևական մրցույթ, որին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցել է միայն Ա.Ս.-ի կողմից ստեղծված ԱՁ-ն՝ ներկայացնելով շուկայականից շուրջ չորս անգամ ավելի թանկ արժեքով՝ 57.000.000 ՀՀ դրամի գնային առաջարկ։ Փ.Յ.-ն, առաջնորդվելով Ա.Ս.-ի հետ ունեցած փոխհարաբերություններով, առանց ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածության լրացուցիչ ուսումնասիրության, հաշվի չառնելով մրցույթում հաղթած սուբյեկտի կողմից երբևէ որևէ գործունեություն իրականացրած չլինելու հանգամանքը, հաստատել է մրցույթում առաջարկած գնի հիման վրա նրան հաղթող ճանաչելու փաստը, որի հիմնա վրա մետրոպոլիտենի և ԱՁ-ի միջև կնքվել է 57.000.000 ՀՀ դրամ արժեքով աշխատանքների կատարման գնման պայմանագիր։ Չունենալով ընկերությունում գրանցված աշխատակիցներ՝ Ա.Ս.-ն հիշյալ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարմանը ներգրավել է մետրոպոլիտենի աշխատակիցների։ 2013 թվականի հոկտեմբերին ավարտելով պայմանագրով նախատեսված աշխատանքները՝ կողմերի միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, որի հիման վրա նույն օրը Փ․Յ-ի հրահանգով մետրոպոլիտենի բանկային հաշվեհամարից Ա․Ս-ի կողմից բացված ԱՁ-ի բանկային հաշվեհամարին է փոխանցվել 57.000.000 ՀՀ դրամ գումար այն դեպքում, երբ մետրոպոլիտենը նշված աշխատանքների և ապրանքների ձեռք բերման համար կարող էր ծախսել ընդամենը 12.495.000 ՀՀ դրամ: Բացի այդ, պարզվել է, որ 2016-2019թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի օգնականի, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով սահմանված կարգով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, իր երեք ծանոթներին առաջարկել է 2012-2018թթ. ընթացքում՝ միմյանց հաջորդող ժամանակահատվածներում, ձևականորեն ընդունվել աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մետրոպոլիտենում, սակայն փաստացի սպասարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին: Հիշյալ պաշտոնատար անձի խնդրանքով Փ.Յ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված անձանց աշխատանքի է ընդունել՝ որպես վարորդներ, ովքեր ՓԲԸ-ում փաստացի չեն աշխատել, այլ դրա փոխարեն տնօրենի գիտությամբ և թողտվությամբ, տարիներ շարունակ որպես վարորդ, մետրոպոլիտենի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներով, սպասարկել են քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձին ու նրա ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում մետրոպոլիտենի բյուջեից նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և ավտոմեքնաների շահագործման և վառելիքի ծախսեր, անհիմն ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 28.099.506 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Փ.Յ.-ն, մետրոպոլիտենի գործերի կառավարիչ և իր հանձնարարությամբ բենզինի բաշխմամբ զբաղվող անձի օժանդակությամբ, 2009-2019թթ. ընկած ժամանակահատվածում, տարբեր քանակությամբ հավելագրումներ կատարելու եղանակով, մետրոպոլիտենի կարիքների համար ձեռք բերված բենզինից յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով, անձնական և խմբային շահերից ելնելով, վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 39.963.327,6 ՀՀ դրամ արժողության՝ ընդհանուրը 110.010 լիտր բենզին՝ դրանք օգտագործելով այլ նպատակներով։ Բացի այդ, մետրոպոլիտենի տնօրենը ընկերության վարչակառավարչական ապարատի իրավապայմանագրային բաժնում և ընկերության տեխնոլոգիական տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասում աշխատանքի է ընդունել երկու անձանց, ովքեր տնօրենի գիտությամբ և թողտվությամբ աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն ամեն ամիս ընկերության բյուջեից ստացել են աշխատավարձ, ինչի արդյունքում նրանց անվամբ անհիմն ելքագրվել է մի դեպքում ընդհանուրը 7.120.436, երկրորդի դեպքում՝ 4.084.874 ՀՀ դրամ աշխատավարձ: Բացի այդ, Փ․Յ-ի առաջարկով 2016թ. մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքում հրապարակվել է մետրոպոլիտենի «81-717» տիպի երկու գլխամասային վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման մրցույթի հայտարարություն, որում հաղթող է ճանաչվել 550.000 եվրո առաջարկած ռուսական ընկերությունը, այնինչ մետրոպոլիտենի և հիշյալ ռուսական ընկերության միջև կնքվել է ոչ թե 550.000 եվրո, այլ՝ 1.100.000 եվրո արժեքով կապալի պայմանագիր՝ նախատեսելով արդիականացնել և հիմնանորոգել մետրոպոլիտենին պատկանող 4 հատ գլխամասային վագոն, որի կատարման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերին և մետրոպոլիտենի տնօրեն Փ-․Յ-ի և ռուսական ընկերության տնօերնի միջև ստորագրվել է հանձնման-ընդունման ակտ։ Այնուհետև Փ.Յ.-ն, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում գնման համար մրցույթ անցկացնելու պարտադիր պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017թ. օգոստոսին մետրոպոլիտենի անունից՝ որպես պատվիրատու, ռուսական նշված ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է նախորդ պայմանագրից 220.000 եվրոյի չափով ուռճացված արժեքով, որևէ կերպ չհիմնավորված՝ 1.320.000 եվրո արժողության չորս վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր: Արդյունքում՝ նշված չորս վագոնների վերանորոգումը, Փ.Յ.-ի գիտությամբ, ռուսական հիշյալ ընկերության կողմից իրականացվել է մետրոպոլիտենի վագոնների հավաքայակայանում՝ փաստացի ավարտելով այն 2017 թվականի դեկտեմբերին, սակայն Փ․Յ-ի հրահանգով նշված չորս վագոններից երկուսի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերն ու հանձնման-ընդունման ակտերը կազմվել են 2017 թվականին, իսկ մյուս երկուսինը՝ 2018 թվականին։ Երևանի մետրոպոլիտենի կողմից վերանորոգումն իրականացնող ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 1.320.000 եվրո՝ այդ կերպ ՓԲԸ-ի բյուջեից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 122.810.600 ՀՀ դրամին համարժեք 220.000 եվրո գումար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ հանցավոր դրվագ: Մասնավորապես՝ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կարիքների համար 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրի և նույն թվականի նոյեմբերի 11-ին հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ մատակարար ՍՊ ընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 8-ին Մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ, որոնք ընդունվել են համապատասխան աշխատակիցների կողմից: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մետրոպոլիտենի տնօրերնին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերջինիս որդուն՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, անշարժ գույքը գնահատող մասնագետին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքապետարանի պաշտոնատար անձին, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենին և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ օդաճնշակներ մատակարարող ՍՊ ընկերության տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Հետագայում անջատված երկու վարույթների նախաքննություն ավարտվել է, և երկու վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման...

15:56

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

15:55

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն Ազիզյան

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն...

15:38

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44