«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6,9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21,6 տոկոս նվազմամբ: Որքան էլ գործող իշխանությունները այս հանգամանքին փորձեցին տալ «քաղաքական» երանգ՝ կապված ընդդիմության հանրահավաքների հետ, այդուամենայնիվ, ոլորտի փորձագետները նշում են, որ դա, մեղմ ասած, անլուրջ գնահատական է: Իրականում պատճառները բավական շատ են՝ ծանր հետևանքներով: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձանագրում է, որ միայն այս տարվա տասն ամսվա կտրվածքով մոտավորապես 70 հազար ռուս զբոսաշրջիկ քիչ է եկել Հայաստան, գումարած՝ Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են: «Դա ազդել է մեր հանրային սննդի ցուցանիշների, ինչպես նաև մեր մանրածախ առևտրի վրա: Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ արձանագրում են, որ իրենց շրջանառությունն իջել է, ռուսները նվազել են, նրանց վճարումները նվազել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը՝ հավելելով, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում ՄԻՐ քարտերի սահմանափակումը: Օրերս էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ 5-ամյա վարկային պայմանավորվածություն ունի, որի շրջանակներում նախատեսվում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության մարզերում 10 զբոսաշրջային կլաստերներ հիմնել: Այսինքն, Հայաստանը հերթական պարտքի տակ է մտնելու, չնայած որ պարտքային բեռն արդեն իսկ չափազանց ծանր է Հայաստանի համար: «Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,- մեզ հետ զրույցում ասում է Սուրեն Պարսյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
16:47
16:35
16:16
15:58
15:45
15:32
15:15
14:58
14:45
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27
09:14
09:02
09:56