«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ Բաքվում աշխատանքներն սկսեց ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության համաժողովը կամ, ինչպես ավելի հայտնի է, СОР 29-ը: Ի դեպ, համաժողովը հյուրընկալող Ադրբեջանը СОР 29-ի նախագահ է նշանակել Մուխթար Բաբաևին՝ իրենց էկոլոգիայի և բնական պաշարների նախարարին, որը SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահն է: Շատ «համահունչ» նշանակում է: Հայտնի է, որ այս կարևոր միջազգային համաժողովը Բաքվում տեղի է ունենում զուտ այն պատճառով, որ Հայաստանը ղեկավարող Փաշինյանն այդ հնարավորությունը կամովին զիջեց Ալիևին: Դրա դիմաց Ալիևը մի քանի ռազմագերիների բաց թողեց: Հարկավ, շատերն էին այս համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավել յալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի: Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը: Նախ՝ Ալիևը կարողացավ հնարավորինս ձգձգել «խաղաղության պայմանագրի» հարցը. չնայած ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի ուղիղ հայտարարություններին՝ մինչև СОР 29-ը պայմանագիր կնքելու մասին, ոչինչ էլ տեղի չունեցավ: Իսկ հիմա՝ առավել ևս. ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, ու կարելի է չկասկածել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ չարաբաստիկ «պայմանագրի» կնքումը հնարավորինս թանկ «վաճառել» ամերիկյան նոր վարչակազմին: Մյուսը, ինչը հատկանշական է և ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու, դա Արևմուտքի, այսպես ասած, դեմոկրատիայի օրենսդիրներ ներկայացող տերությունների երկդիմի, եթե ոչ՝ երկերեսանի դրսևորումն է: Անխտիր բոլորը տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը: Դա դասական արևել յան, ժառանգական բռնատիրական պետություն է՝ Ալիևի կլանի ղեկավարման ներքո, որը թաթախված է կոռուպցիայի, մարդկության դեմ հանցանքների, ցեղասպանական բնույթի ոճրագործությունների մեջ: Հավել յալ զավեշտ է բնակլիմայական փոփոխությունների համաժողովը հենց Բաքվում անցկացնելը: Այո, առանձին արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ ուղղված դրսևորումներ, բայց ոչ մեկի դեպքում բանը չհասավ կառավարության կամ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության: Իսկ առանձին դիտարկումներ էլ ավելի շատ ուղղված էին նման երկրում անցկացվող համաժողովին իրենց մասնակցությունը ինչ-որ կերպ արդարացնելուն: Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ օտարերկրյա առանձին գործիչների, ազդեցիկ կամ հայտնի կառույցների հայտարարությունները, որ СОР 29-ի հետ կապված անհրաժեշտ է ազատ արձակել Բաքվի կողմից բանտված, գործնականում՝ գերեվարված հայերին, գործնականում ոչ մի աջակցություն չստացան Հայաստանի գործող իշխանության կողմից: Ավելին, Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է: Մի խոսքով, Բաքվում մեկնարկած համաժողովը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների ու ցանկությունների, այլև արևմտյան աշխարհի «գետնի վրա» շահերի ու հետաքրքրությունների առումով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:24 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15