«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը։ Բանաձեւի համահեղինակներից է նաեւ Հայաստանը։ Բանաձեւի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի եւ այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան եւ այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը եւ միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձեւերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլեւ համահեղինակում է: Փորձագետները կանխատեսում էին, որ Բայդենի վարչակարգի տապալումից եւ տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնումից հետո Փաշինյանը «վերադառնալու» է Պուտինի գիրկը եւ առավել անհեթեթ իրավիճակներում է հայտնվելու, ինչպես այս դեպքում, երբ իր պետության մեջ անգամ նախկիններին ու ընդդիմությանը չի հանդուրժում, բայց համահեղինակում է խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ մի բանաձեւ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
16:47
16:35
16:16
15:58
15:45
15:32
15:15
14:58
14:45
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27
09:14
09:02
09:56