Նոյեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի և «C-squared» ընկերության կողմից ներկայացված «Սիմֆոնիկ Հայ Ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։ Համերգի ընթացքում հնչեցին հայկական ամենասիրված ֆիլմերի մեղեդիները։ Բարեգործական համերգի արդյունքում ստացված ընդհանուր հասույթը (տոմսերի վաճառք և նվիրաբերություններ) կազմել է 12,5 մլն դրամ, որի 10%-ը կուղղվի Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին (ֆիլմը իրական պատմություն է՝ հիմնված ավելի քան 40 բժիշկների հիշողությունների և անձնական պատմությունների վրա), իսկ մյուս մասը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը, ամփոփելով համերգը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ աջակցության համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ նշել է, որ նվագախումբը հանձնառություն ունի ներգրավել հանրության խոցելի խմբերին մշակութային միջոցառումներին, մասնակցում է դրամահավաքային նպատակներով անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների, աջակցում նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար համապատասխան սարքերի ձեռք բերմանը։ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հետ աշխատելը կարծես թե ավանդույթ է դառնում․ արդեն երկրորդ տարին է համատեղ ներկայացնում ենք հայկական սիրված ֆիլմերի կատարումները՝ սիմֆոնիկ հնչողությամբ։ Մեր հանդիսատեսի կողմից ևս շատ սիրված է «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» շարքը, և հույս ունենք, որ համերգի բովանդակությունը ևս նպաստեց բարեգործական համերգի կայացմանն ու հիմնադրամի նպատակների իրականացմանը»,- հավելել է Սարգիս Բալբաբյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգևոր վերելքի ձգտման և հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15