«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը նախնական որոշում է ունեցել՝ դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն Փաշինյանը թիմին փոխանցել է իրավաբանների կարծիքը` քանի դեռ Գյումրիում օրենսդրական կազուսը չի շտկվել, ընտրություններ հնարավոր չէ նշանակել։ Բանն այն է, որ համայնքապետը կամ ԺՊ-ն է ընտրատեղամասային հանձնաժողովներին լիազորում ընտրական գործընթաց սկսել, ԿԸՀ-ն օրենքով չունի նման լիազորություն: Բացի այդ՝ ավագանու նախորդ նիստն էլ է ապօրինի եղել, քանի որ, ըստ օրենքի, նիստը համայնքապետի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է` նիստ հրավիրող չկա։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ հրավիրել։ Որպեսզի այս հարցերը լուծվեն, հարկավոր է փոփոխություն կատարել օրենքում, որ կարողանան համայնքապետի ԺՊ նշանակել: Իրականում ՔՊ-ի «փորացավն» այլ է, եթե պետք լիներ, այս անգամ էլ օրենքը տրորելով իրենց ուզածը կանեին։ Հարցն այն է, որ հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել, իրենց ԺՊ-ին նշանակել, որ «մի քանի լավ բան անի», որպեսզի գյումրեցիները հետո նրան քվե տան: Որպես համայնքապետի ԺՊ՝ դիտարկել են Գյումրու ՔՊ ղեկավար Կարեն Սարուխանյանին, սակայն մեզ ասացին, որ ՔՊ-ի ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի այլ՝ ավելի հեղինակավոր անձ, քանի որ հասկանում են, որ գյումրեցիները կարող են չներել, որ քաղցկեղով հիվանդ մարդուն` Սամվել Բալասանյանին, ծնկի բերեցին քրեական գործերով։ Չնայած Բալասանյանից էլ դժգոհ էին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեց: Ի դեպ, երեկ քաղաքը մաքրողները մի քանի ժամանոց գործադուլ արեցին, սակայն նրանց համոզել էին դադարեցնել` խոստանալով 2 օրում վճարել աշխատավարձերը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44