«Փաստ» օրաթերթը գրում է.
« Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանական թիմի» համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներ: Դե, թանգարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» մտքերը հայտնի են: Նա այն թանգարանները, որոնք քիչ այցելուներ ունեն, պահեստի հետ է համեմատել (սա ամենից անմեղ հիշեցումն է), նշել, որ եթե որևէ թանգարան քիչ այցելու ունի, պետք է նայել՝ առհասարակ պե՞տք է այդ թանգարանը, պե՞տք է այն ֆինանսավորել: Նորություն չէ՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «չափորոշիչները» փողն ու որկորն են միայն: Հիմա այդ թանգարանատյաց վերաբերմունքը շարունակություն, ավելի ստույգ՝ նոր, կարելի է ասել՝ պետական քաղաքականության դրսևորումներ է ստանում: Օրերս էլ Փաշինյանի կարկառուն պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե մարդիկ թանգարան չեն այցելում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչո՞ւ գոյություն ունի այդ թանգարանը: Հա, ու դա երևի քիչ համարելով՝ քպական պաշտոնյան ասում է, թե կոչ են անում թանգարանների ու նաև գրադարանների աշխատակիցներին, որ իրենք սեփական եկամուտները գեներացնեն ու այդ «գեներացման» հաշվին բարձրացնեն իրենց աշխատավարձերը: Սա դեռ «ժուռնալն» էր: Բանն այն է, որ գրադարանավարների ու թանգարանային աշխատողների՝ առանց այդ էլ «նիհարագույն» աշխատավարձի վրա խնայող փաշինյանական պաշտոնյան գանգատվում է, թե չինովնիկները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ակնարկելով, որ պետք է այն էլի բարձրացնել: «Եկամուտների գեներացման», իսկ մարդավարի ասած՝ «գլխներիդ ճարը տեսեք»-ի հայեցակարգը, իրոք, հետաքրքիր է: Սա մոտավորապես «աղքատությունը ձեր գլխում» է գաղափարախոսության ուղիղ շարունակությունն է: Այսինքն, թանգարաններն ու գրադարանները պետք է անցնեն ինքնաֆինանսավորման, իսկ ավելի լավ կլինի՝ փակվեն, որպեսզի պետբյուջեից փող չգնա այդ «անիմաստ կառույցների» վրա, ու փաշինյանական գերպարգևավճարվող չինովնիկները ավելի շատ «վարձատրվեն»: Դե, ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը, գիտությունների ակադեմիան: Կարելի է միայն մի թանգարան թողնել, այն է՝ 2018 թվականի իշխանազավթման թանգարանը (հիշում եք, երևի, նման գաղափար քպականներն ունեին): Իսկ մնացած ամեն ինչ փակել: Կարևորը՝ քպական պաշտոնյաները հարուստ, «չաղ ու բախտավոր» լինեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01