ԱՄՆ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին կոնգրեսական փոխգնդապետ Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նա կվերահսկի ԱՄՆ ներքին և արտաքի հետախուզական ծառայությունները՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։ Associated Press-ը գրում է, որ Դոնալդ Թրամփն առաջարկել է սենատոր Մարկո Ռուբիոյին նշանակել պետքարտուղարի պաշտոնում իր նոր վարչակազմում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը։ «Նա կլինի մեր երկրի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, ով երբեք չի նահանջի մեր հակառակորդներից», - մեջբերում է գործակալությունը Թրամփի հայտարարությունը։ «Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը. Թուլսի Գաբարդը ԱՄՆ-ում ամենահայամետ գործիչներից է, այցելել է Հայաստան և Արցախ, ինչի համար Ադրբեջանի սև ցուցակում է, մշապես քվեարկել է հայկական բանաձևերի օգտին, դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողներից է, կոչ է արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Հայաստանին սպառնալու համար»,- գրել է «Թուրքիան այսօր» թելեգրամ ալիքը։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44