Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում կազմակերպության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել»,-այդ մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցեր՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստման և կազմակերպման վրա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» և հավելել, որ կազմակերպության երկու երկրներն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ օգնել են Ադրբեջանին։
Աղբյուր` Panorama.am
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03