ARM | RUS |

Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը

14.11.24 | 17:23

Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից խոստանում է երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում։ Անցնող իրականությունը բոլորիս աչքի առջև է՝ տրամագծորեն հակառակ ամենօրյա իրողություններ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ և ռիսկեր։ Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։ Օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը, առաջնային օրակարգ են դարձել ոչ թե ավելի լավ ապրելու հարցերը, այլ գոյաբանական հարցերը, «հարկ վճարողը հռչակվում է հերոս»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով, «նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն։ Հիմա բերեմ հատկանշական կոնկրետ փաստեր։ Բազմիցս հիմնավորվել է, որ 2022 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ թռիչքաձև տնտեսական աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, ժամանակավոր գործոնների դրական ազդեցության արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց։ Այս պատահական գործոնների դրական ազդեցությունը թուլանում է։ Դրան զուգահեռ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում, նույնիսկ լավագույն սցենարով կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ Ավելին՝ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ և փորձագետներ տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ են կանխատեսում։ Հաջորդը՝ այս տարվա ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերը թերակատարվել են շուրջ 8 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 տոկոս։ Այսինքն՝ իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը, հետևողականորեն վերացնում են հարկային արտոնությունները, որ կարողանան նվազող տնտեսական աճի պայմաններում հարկ «քերթեն» «հերոս» հարկատուներից։ Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են ավելի մեծ չափով՝ շուրջ 13 տոկոսով կամ 290 միլիարդ դրամով։ Իսկ կապիտալ ծախսերը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) թերակատարվել են 30 տոկոսով կամ 124 միլիարդ դրամով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը թերակատարվել են 26 տոկոսով, որի հիմնական պատճառը եղել են ներդրումների և արտահանման, գյուղատնտեսության խթանման ծրագրերի ցածր կատարողականները: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ, առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ, տեղեկատվության և կապի ոլորտում 8,5 տոկոս անկում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 13 տոկոս անկում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության ծրագրերը թերակատարվել են 42 տոկոսով։ Զրոյական կատարողական է արձանագրվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի գծով։ Ավելին՝ նախորդ տարվա համեմատ այս ծախսերը նվազել են 55%-ով կամ շուրջ 10 միլիարդ դրամով: Կրկնվող փաստ է․ պետական բյուջեի հաստատման ժամանակ խոստացած ծախսերի զգալի մասը չի կատարվել, իսկ հաջորդ տարվա համար անպատասխանատու կերպով նորից խոստանում են էական աճեր։ Ավելին՝ իրենց հիմնական գործառույթներն էապես թերակատարած կամ ձախողած ոլորտների պատասխանատուների պարգևատրումների գումարները ծախսվել են 100 տոկոսով։ Այսինքն՝ ոլորտի պետական ծրագրերը ձախողած նախարարը պարգևատրվել է նախատեսվածի առավելագույն չափով՝ պատասխանատվության կանչվելու փոխարեն։ Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում 21 տոկոսով կամ 33,1 միլիարդ դրամով աճել են ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները)։ Իսկ 2025 թվականին տոկոսավճարները՝ պետական պարտքի աճին զուգահեռ կաճեն շուրջ 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով և կկազմեն ընդհանուր ծախսերի 11 տոկոսը՝ 395 միլիարդ դրամ՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ։ Այս իշխանության օրոք պետական պարտքի սպասարկման համար նախատեսված ծախսի հավելաճով հնարավոր կլիներ առնվազն 60 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Իսկ հաջորդ տարի կենսաթոշակների աճը զրո է։ 2025 թվականին՝ այս տարվա համեմատ պետական պարտքը կաճի առաջանցիկ՝ շուրջ 18 տոկոսով կամ 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով` մոտենալով 15 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին, որը շուրջ 2,2 անգամ կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը։ Ի դեպ, 2025 թվականին պետական բյուջեի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որը շուրջ 3 անգամ զիջում է պետական պարտքի աճի տեմպին։ Այսինքն՝ ունենալու ենք մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ։ Այլ հարցեր են պետական ծախսերի արդյունավետությունը, մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը։ Օրինակ՝ ասում են 90 տոկոսով ավելացնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը, բայց չեն ասում, որ այդ ոլորտի 63 տոկոսը կազմող ծախսային հիմնական ուղղությունը՝ ՏՏ ոլորտի կազմակերպություններին աջակցության ծրագիրը չունի ակնկալվող չափելի ոչ մի արդյունք և հնարավոր չի լինելու որևէ կերպ գնահատել։ Կամ կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր «կաթսա», դառնում են անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի։ Դրա վառ օրինակը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսարդյունավետության գործնականում գնահատման անհնարինությունն էր, որն արձանագրեց ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այլ փաստ՝ ակնկալվող չափելի և վերահսկելի ծրագրային բյուջեից սահուն անցնում են ծախսային բյուջեի, որը չունի ո՛չ չափելի արդյունք, ո՛չ էլ հասցեական պատասխանատվության և թափանցիկության ապահովման նվազագույն անհրաժեշտ պայմաններ։ Հաջորդը՝ տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։ Նախ՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում շեշտակի աճում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը։ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՌԴ-ի հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 41 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով։ 2024 թվականին առաջին կեսին ունեցել ենք արտահանման 2 անգամ աճ, իսկ առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության ունեցել ենք արտահանման գրեթե 0-ական աճ։ Օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից։ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով։ Ավելին՝ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ ՕՈՒՆ դուրս է եկել մեր երկրից, քան մտել է մեր երկիր։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կավելացվեն 110 միլիարդ դրամով, սակայն ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով, այլ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելու համար, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի հետևանքով, որն, ի դեպ, խոստանում էին իշխանության գալուց հետո վերացնել։ Փաստ է․ այս տարվա 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։ 2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով և այս իշխանության օրոք էական աճերից հետո՝ նոր-նոր մոտենում է 2018 թվականի մակարդակին։ Ի դեպ, խոստանում էին կրկնակի չափով կրճատել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը։ 2025 թվականին ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում։ Այսինքն՝ հաջորդ տարի կանխատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում սոցիալապես անապահով մեր հայրենակիցները կապրեն ավելի վատ՝ առնվազն գնաճով պայմանավորված։ Եվ սա էլ այն դեպքում, երբ այս տարվա երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմում է 75530 դրամ, ինչն արդեն իսկ ավել է նվազագույն ամսական աշխատավարձի չափից և ավելի, քան կրկնակի անգամ գերազանցում է նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին։ Սրան գումարվելու է նաև հաջորդ տարվա կանխատեսվող գնաճը։ Այս բացասական միտումը աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունն ավելացնող էական գործոն է։ Ի դեպ, այս իշխանությունը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, աշխատանքով հաղթահարել աղքատությունը։ Փաստացի անում են գրեթե ամեն ինչ (եկամտահարկի համահարթեցում, միկրոբիզնեսի և ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի հետևողական ավելացում, օրենքով հարկահավաքման քողի տակ հարկային տեռորի լայնամաշտաբ գործադրում, իրական գնաճի միջին տեմպին զիջող կենսաթոշակների ու նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացում և այլն) դրա հակառակն իրականություն դարձնելու համար։ Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի, միկրոբիզնեսի և փոքր ու միջին բիզնեսի զարգացման քաղաքականության փոխարեն խթանում են հին ու նորելուկ իրենց «սրտի օլիգարխների» գերշահույթների թռիչքաձև աճը՝ քողարկված կոռուպցիայի համատարած դրսևորումներով։ Եվ սա է իրենց իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում։ Շարունակելի ․․․ Թադևոս Ավետիսյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Հեղինակ՝ Թադևոս Ավետիսյան


Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:09

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

09:44

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55