Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր:
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել միջազգային աշխատանքային օրակարգի ձևավորմանը: Զրույցի ընթացքում նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ից հանդիսանալով Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ, մշտապես սերտ համագործակցում է ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի, ինչպես նաև Ժնևում տեղակայված ԱՄԿ կենտրոնակայանի հետ։ Ժիլբեր Ունգբոն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ և նշել, որ ԱՄԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացման ծրագրերին՝ մասնավորապես աշխատանքի մշտական և արժանապատիվ պայմանների ապահովման գործում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև արհմիութենական համագործակցության կարևորությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ արհմիություններն ունեն կարևոր դեր ներգրավվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում, և Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը, որը նպաստում է սոցիալական երկխոսությանը և աշխատանքային պայմանների բարելավմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2018թ.-ից ի վեր մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։ Հանրապետության նախագահը կարևորել է նաև մեր երկրի միացումը «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային»՝ իր նպաստը և մասնակցությունը բերելով Կայուն զարգացման նպատակների և «Արժանապատիվ աշխատանք» օրակարգի խթանման միջազգային գործընկերության հարթակին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հնարավոր ջանքերը գործադրել ակտիվ համագործակցության հետագա խթանման և ընդլայնման ուղղությամբ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01