«Փաստ» օրաթերթը գրում է.
« Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի Հանրապետությունը լուծարված հռչակելու, ՀՀ Անկախության հռչակագիրը չեղարկելու մասին էր: «Վերջին տարիներին, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,-ի մասնավորի ասել է նա: Ի՞նչ է նշանակում Անկախության հռչակագրի այս հրապարակային ուրացումը: Դա ամենից առաջ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջն ու ՀՀ Սահմանադրությունից ջնջել Անկախության հռչակագրին արվող նախաբանային հղումը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հասկացրեց, որ պատրաստվում է ջնջել, ոչնչացնել Հայաստանի Անկախության հռչակագիրը: Իսկ դա, իր հերթին, քաղաքական բովանդակության առումով, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը հռչակել լուծարված: Մնացյալը լոլոներ են: Մեծ հաշվով, նա, ով ուրացել է Արցախը ու համոզված է, որ մարսել է դա, ինչո՞ւ չպիտի ցանկանար ավելի հեռուն գնալ և ուրանալ նաև Հայաստանի Հանրապետությունը, առհասարակ՝ Հայրենիք ասվածը: Կանգնեցնողն ո՞վ է: Իսկ եթե որևէ մեկը, առավել ևս՝ վարչապետի պաշտոն զբաղեցնողը տասնյակ անգամ կարդացել է Անկախության հռչակագիրն ու իր ներկայացրածի նման «եզրակացության» է հանգել, ապա «մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունը» ոչ թե պետության հիմնարար փաստաթուղթն է, այլ նման իշխանություն ու, ցավոք, նրան ծափահարողներ ունենալն է: Մեր ժողովուրդը շատ է սիրում... Ամերիկան, այն է՝ ԱՄՆ-ն: Այդ շատ սիրողները թող հիմա մի պահ պատկերացնեն, թե ինչ կլիներ ու ինչ վիճակում և որտեղ կհայտնվեր ԱՄՆ որևէ նախագահ, եթե Սենատում հայտարարեր, թե ԱՄՆ Անկախության հռչակագիրը... ԱՄՆ չգոյության մասին է: Ու, ընդհանրապես, փորձեք դա պատկերացնել ցանկացած այլ երկրում, թեկուզ մեր հարևան թշնամական երկրներում: Ընդ որում, ոչ միայն անկախության, պետականության առումով, այլև պատմական հայրենիքի, պատմական հողերի առումով: Պատկերացրեցի՞ք նման բան: Կրկին՝ անհնար է: Իսկ Հայաստանում, առանց «պատկերացումների», կատարվում է նման բան: Փաշինյանը նման բաներ է հայտարարում ու... գնում մորուքազերծվելու»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
16:47
16:35
16:16
15:58
15:45
15:32
15:15
14:58
14:45
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27
09:14
09:02
09:56