Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Քալանդարիշվիլին ստորագրել է խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Փաստաթուղթն ընթերցել է ԿԸՀ քարտուղար Գեորգի Ջավախիշվիլին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Վերջնական արդյունքների համաձայն՝ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով եւ խորհրդարանում ստացել 89 մանդատ 150-ից։ Հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել են նաեւ. «Կոալիցիա հանուն փոփոխությունների՝ 11,03%, 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17%, 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81%, 14 մանդատ, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,78%, 12 մանդատ։ Ձայնի իրավունք ունեցող ավելի քան 3,5 մլն քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է ավելի քան 2,1 մլն մարդ։ Անվավեր են ճանաչվել մոտ 34,9 հազար ընտրաթերթիկներ։ Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել է աղմկալի բողոքի ցույցի ֆոնին եւ ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո։ Նիստն սկսվել է սկանդալով։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեն սեւ ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա։ Նիստն ընդհատվել է մի քանի րոպեով։ Քալանդարիշվիլին նիստին հայտնվել է աչքին վիրակապով։ Կիրտաձեին նա անվանել է «հայտնի սադրիչ» եւ «չարիք»։ Նոր գումարման խորհրդարանը պետք է աշխատանքն սկսի արդյունքների ամփոփումից 10 օր հետո։ Ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները, չի պատրաստվում մտնել խորհրդարան եւ խոստանում է հրաժարվել մանդատներից։ Իշխանությունների ընդդիմախոսները մտադիր են խանգարել առաջին նիստի անցկացմանը։ Ընդդիմությունը խոսում է զանգվածային ընտրակեղծիքների մասին եւ պահանջում է նոր ընտրություններ անցկացնել։ Գլխավոր փաստարկներից մեկը քվեարկության գաղտնիքի խախտումն է թափանցիկ ընտրաթերթիկների պատճառով։ Տեղի հասարակական կազմակերպությունները եւ ընդդիմությունը փորձել են հասնել այն բանին, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն տեղամասերի 90 տոկոսում։ Ոչ ԿԸՀ-ն, ոչ դատարանները չեն բավարարել նրանց պահանջները։
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
09:19
09:02
18:46
18:02
17:56
17:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56