Եթե տեսնում ենք, որ Թրամփը դեռևս նորություն է ժամանակակից համաշխարհային քաղաքական էլիտայի համար և դառնում է անկանխատեսելի, ապա մնում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա իր արտաքին քաղաքական հիմնասյուներին․ լրագրողների հետ զրույցում այսպես նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը` հավելելով, որ եթե այդ հանգամանքը չկա, ապա ստիպված պետք է լինենք հետագա տարիներին զբաղվել գուշակություններով:
«Շատ կարևոր են Եվրամիություն-Միացյալ Նահանգներ հարաբերությունները: Քանի որ իր ամբողջ քարոզարշավը Թրամփը կառուցեց բավականին հակասական հայտարարությունների և թեզերի վրա, ինչը խնդիրներ առաջացրեց արժեհամակարգային դաշտում. կրոնական արժեքների, ազգային խտրականության, մարդկանց ձերբակալելու, մուսուլմաններին երկիր չթողնելու ելույթները նեգատիվ ընկալվեցին Եվրամիության կողմից: Սա թուլացնում է արևմտյան երկրների՝ Եվրամիության և ԱՄՆ տանդեմը, ինչը պարարտ հող է ստեղծում Ռուսաստանի համար Արևմտյան կամ առհասարակ Եվրոպայում ազատ գործելու»,- նկատեց Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կշարունակի իր հարաբերությունները նույն ոճով, ինչը որ եղել էր Թրամփից առաջ:
«Սպասել, որ կլինեն էական փոփոխություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև, իմ կարծիքով, մի քիչ վաղաժամ է, քանի որ նախընտրական հռետորաբանությունը մի բան է, իսկ նախագահի աթոռով պրագմատիկ աշխատանքը՝ բոլորովին այլ բան»,-ասաց նա։
Արթուր Ղազինյանը նկատեց, որ Դոնալդ Թրամփն արդեն իր ոճը հասցրեց փոխել․ նա արդեն գովաբանեց Քլինթոնին՝ որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ներդրում ունեցած մարդու և այլն: Արթուր Ղազինյանը նշեց, որ ընդհանրապես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ փոփոխության սպասել պետք չէ:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03