ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել․
«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսի ներքո այսօր մեկնարկում է հակամանրէային դիմադրողականության (ռեզիստենտականության) դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը: Հակամանրէային դիմադրողականությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության համար: Այս երևույթը խոչընդոտում է հիվանդությունների արդյունավետ բուժմանը, վտանգում սննդամթերքի արտադրության անվտանգությունն ու գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացումը: Կենդանիների բուժման մեջ հակաբիոտիկների չարաշահումը՝ դեղամիջոցների կանխարգելիչ կամ աճի խթանման նպատակով ավելորդ և չհիմնավորված օգտագործումը, հիվանդությունների վերահսկման ոչ արդյունավետ մեթոդները, հիգիենայի ցածր մակարդակը ֆերմաներում ու տնտեսություններում սահմանափակում են կենդանիների համար արդյունավետ բուժման հնարավորությունները, ինչպես նաև ավելացնում ինֆեկցիաների՝ կենդանիներից մարդկանց փոխանցվելու վտանգը: Հակամանրէային կայունությունը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության նվազմանը, ավելացնում կենդանու բուժման ծախսերը: Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը հակաբիոտիկների օգտագործման խստացված հսկողությունն է (oգտագործել միայն անասնաբույժի ցուցումով), անասնաբուժական հիգիենայի բարելավումը և, իհարկե, կրթությունն ու իրազեկումը՝ ֆերմերների ու անասնաբույժների շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացումը։ Հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր: Առողջապահություն, անասնաբուժություն, շրջակա միջավայր. այս երեք ոլորտները համակարգող գերատեսչությունների համատեղ-համագործակցված աշխատանքով ու պատասխանատու վարքագծով՝ «Մեկ առողջություն» սկզբունքի ներքո, հնարավոր է ապահովել կենդանիների ու մարդկանց առողջությունը՝ նպաստելով մեր քաղաքացիների ընդհանուր բարօրությանը։ Հիշեցնենք. Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2015 թվականից ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարի միջոցառումների շաբաթը»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03