Այսօր մի շարք տաքսու վարորդները և տաքսի ծառայությունների տնօրեններ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցների խոսքով ՝ ԱՊՊԱ համակարգի վերջին փոփոխություններով ավելի թանկ վճարումներ պետք է կատարեն։
«Սա բարեփոխում չէ, այլ չարեփոխում, այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ մեր պետությունն ընդունի որևէ մի օրենք, որ ժողովրդի համար բարենպաստ լինի: Որ օրենքը հակաժողովրդական է՝ ողջ կառավարությունը երկու ձեռքով կողմ է քվեարկում, ինչի՞ պիտի մենք կրկնակի ավել վճարենք»,- դժգոհում էին նրանք։
Վարորդները պնդում էին, որ չնայած նրան, որ հայտարարվում է, թե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից ավտոմեքենան կարող է վարման հանձնվել վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի` առանց նրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու, տաքսիների պարագայում ավել են վճարում։
Վարորդներին չի գոհացնում նաև «Բունուս-Մալուս» համակարգը։ «Անկախ նրանից մեքենան ով է վարել, սեփականատիրոջից են միավորներ խլում»,- մանրամասնեցին ակցիայի մասնակիցները։
Վարորդները և «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպեցին ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի հետ: Վերջինս նշեց, որ լրատվամիջոցների ներկայությամբ հարցը քննարկել չեն նախատեսլ, բայց վարորդները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը։ Վահան Ավետիսյանը պարզաբանեց, որ տաքսիների պարագայում ԱՊՊԱ-ն թանկանում է ռիսկայնության գործոնը հաշվի առնելով։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47