ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 22-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO): Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ «Ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։ Ընկերության համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է աշխատանքային տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության բազմաշերտ գործունեությանը։ Վահե Մարտիրոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է՝ սկսել են 2019 թվականից, իսկ 2021-2023 թվականներին՝ ընդլայնելով աշխարհագրությունը, մասնաճյուղեր են բացել Վանաձորում, Իջևանում և Գյումրիում։ Ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ: Նախարարին է ներկայացվել նաև ընկերության կրթական ծրագրերը։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր «Գուրուս»-ը ստեղծել է իր սեփական դասընթացների համակարգը։ Վահե Մարտիրոսյանը ընկերության գլխավոր ձեռքբերումներից է համարում իրենց կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը՝ Gurus Academy-ն, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։ Այս համատեքստում նախարարը խոսել է համատեղ աշխատանքներ սկսելու մասին՝ դաշտ ձևավորելու առումով: Անդրադարձ է կատարվել Կառավարության և ԲՏԱՆ կողմից պետական այն ծրագրերին, որոնցում ընդգրկվել և մասնակցություն է ունեցել Գուրուսը։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Նախարարը մանրամասներ է ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքը առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Ընկերության ներկայացուցիչները խոսել են նաև իրենց նոր հավելվածից, որը տվյալների վիճակագրական ավտոմատացված վերլուծության և վիզուալիզացիայի համար է: Հավելվածը հիմնված է SAS, R (Shiny), JavaScript և այլ ծրագրավորման լեզուների վրա: Նախարարության կողմից գործիքի ուսումնասիրման և հնարավոր կիրառման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք այլ հնարավորություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55