ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է.
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։ Ընտրվում են միջին բարդության տեքստեր։ 2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։ Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։ Շատ կարևոր եմ համարում, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն: Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում։ Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ։ Ի դեպ նշեմ, որ վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը և նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարաններում»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55