Վրաստանի նոր գումարման խորհրդարանը առաջին նիստը սկսել է իր լիազորությունների ճանաչման ընթացակարգով։ Նիստին մասնակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության 89 պատգամավոր, որոնք քվեարկել են խորհրդարանի լիազորությունները ճանաչելու օգտին։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Նա դարձել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները չեն ներկայացել խորհրդարան և մտադիր են առաջիկայում պատգամավորական մանդատները հանձնելու մասին հայտարարություն անել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է ամենատարեց պատգամավոր Լադո Կախաձեն։ Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցերում գրել է, որ խորհրդարանի նոր կազմը ոչ լեգիտիմ է, քանի որ ընտրությունները կեղծվել են։ Զուրաբիշվիլին հավելել է, որ հենց ինքը, ըստ Սահմանադրության, պետք է գումարեր խորհրդարանի առաջին նիստը, սակայն դա չի արել։ Վրաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին անգամն է, որ նախագահը չի բացում նիստը: Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի նիստը «հակասահմանադրական» է: Խորհրդարանից դուրս ընդդիմության մոտ 200 համակիրներ շարունակում են բողոքի ցույցը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02