ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, դասախոսներ և ուսանողներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյու ղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր խոսքում կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև գիտական մտքի օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական ծրագրերի մշակման գործում:
«Մենք այսօր այն վիճակում ենք, որ ժամանակ չունենք հետ նայելու, պիտի առաջ նայենք, շատ կարճ ժամանակում մշակենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, և օր առ օր արդյունքներ ունենանք: Սակայն առանց մասնագիտական ներուժի չենք կարող գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ակնկալել: Ամեն ինչ սկսվում է կրթությունից, և մենք պետք է այն հասցնենք առավել բարձր մակարդակի, ժամանակի պահանջներին բավարարող արդյունքների, որպեսզի այս համալսարանից դուրս գան մասնագետներ, որոնց արտադրողները ձեռքից ձեռք խլեն»,- իր խոսքում նշել է նախարա ր Առաքելյանը:
Նախարարն անդրադարձել է նաև այս հարցում մասնավոր հատվածի ներգրավմանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել պետություն-կրթական հաստատություն-մասնավոր հատված եռանկյունու շրջանակում արդյունավետ գործակցության ծավալմանը:
Իգնատի Առաքելյանը հավելել է, որ ինքը մշտապես բաց է քննարկելու ցանկացած առաջարկ, ինչպես նաև աջակցել ուսանողների արտադրական պրակտիկանների անցկացմանը:
Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր ելույթում նույնպես կարևորել է գյուղատնտեսության զարգացման համար նախատեսվող ծրագրերի իրականացման գործում համապատասխան որակավորման կադրերի առկայությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիների ընթացքում համալսարանում բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերի պատրաստման և միջազգային կապերի բարելավման ու ընդլայնման համար:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես խորհրդատվական համակարգերի բարելավմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև գյուղատնտեսության մասին օրենքի մշակմանը:
Նախարարը կարևորել է բարձրացված խնդիրները և հավաստիացրել, որ ՀԱԱՀ գիտնականների օգնությամբ դրանց համապատասխան ընթացք կտրվի:
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03