Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց երկու պատգամավորների վարքագծի վերաբերյալ դիմումը, ովքեր քվեարկել էին ուրիշի փոխարեն:
«Մեդիա և Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը վերաբերում է «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանին ու Սուքիաս Ավետիսյանին, ովքեր դիմումին կից ներկայացրած տեսանյութերի համաձայն քվեարկել են ուրիշի փոխարեն:
Ի դեպ, Սուքիաս Ավետիսյանը հանձնաժողովի նախագահն էր, սակայն, դիմումից հետո հայտնի դարձավ, որ ԱԺ կանոնակարգ օրենքը խախտվել է ու վերջինս սխալմամբ է նշանակվել նախագահ:
Նոր նախագահը՝ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմումը մերժելու հիմքեր չկար, գործն ընդունվեց վարույթ: 30 օրում այն կուսումնասիրվի ու, ըստ Խաչատրյանի, կհրավիրվի նոր նիստ, որտեղ կկայացվի որոշում:
Հարցին՝ արդյոք օբյեկտիվ քննություն կանցկացվի՞, երբ պատգամավորներից մեկը հանձնաժողովի անդամ է, Լյովա Խաչատրյանը դրական պատասխան տվեց. «Կարծում եք ստեղ կախելու կամ գնդակահարելու մասի՞ն է խոսքը... Կուսումնասիրենք, կերևա, այդքան էլ բարդ հարց չէ, մեղադրել, դեռ հարցը չուսումնասիրած, ճիշտ չէ: Ես չեմ կարծում, որ ոչ օբյեկտիվ քննություն կարող է լինել, երբ Ավետիսյանը հանձնաժողովի անդամ է: Միայն հո ինքը չէ՞, իրենից բացի չորս հոգի էլ կա»:
Թե ինչպիսի՞ պատասխանատվություն կարող են կրել պատգամավորները ուրիշի փոխարեն քվեարկելու համար, ապա Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովը առաջարկ անելու իրավունք ունի, բայց որոշումը պիտի ընդունի ԱԺ նախագահը:
«Ամենաբարձր պատիժը մինչև վեց օր ԱԺ նիստերից զրկելն է»,- նշեց Լյովա Խաչատրյանը:
Tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55