Նոյեմբերի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 10-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը կտրվի նոյեմբերի 14-ին՝ ժ. 11:00-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Երևանի «Դաբլթրի Հիլթոն» հյուրանոցում կկայանա «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողովը:
Նոյեմբերի 15-ին՝ ժ. 11:00-ին կկայանա այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ: Այս միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ի ներկայացուցիչները:
Նույն օրը՝ ժ. 16:00-ից 18:00-ը, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:
Նոյեմբերի 16-ին՝ ժ. 09:30-17:30, Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովը՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար (աշխատանքային լեզուն՝ անգլերեն):
Նոյեմբերի 17-ին՝ 09:45-17:30, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը՝ ակադեմիական հանրույթի համար:
Նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:
Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի, Հարավային Կովկասում փոխգործակցության սպայի գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի դեսպանության, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի համատեղ համագործակցությամբ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47